Օգտվելիս խնդրում եմ հնարավորության դեպքում նշել աղբյուրը։ :)
Շնորհակալություն հասկանալու համար։
Ներածություն
Շնորհակալություն հասկանալու համար։
Ներածություն
Մահվան թեման ուղեկցում է մեզ ամբողջ կյանքի ընթացքում,
տարիքի հետ ավելի արդիականալով: Որոշ մարդկանց համար այն ձեռք է բերում հատուկ նշանակություն:
Սուիցիդալ վարքագիծը ներկայումս հանդիսանում է գլոբալ հասարակական խնդիր: Ինքնասպանությունների
բարձր մակարդակը զարգացած երկրների մեծ մասում հարցց է դնում այդ երևույթի ծագման պատճառերի
և դրա կանխման մեթոդների մասին: Սուիցիդալ վարքագծի քննարկումը միայն որպես բժշկահոգեբանական
և իրավաբանական գիտությունների օբյեկտ անխուսափելիորեն սահմանափակում է հնարավորությունը
մինչև վերջ հասկանալ այդ երևույթի հիմքում ընկած բացասական գործոնների ամբողջ բազմազանությունը:
Սովորաբար որպես հիմք վերցվում են միայն այս կամ այն կյանքի հանգամանքների նկատմամբ
անհատի անհատական վարքագծային ռեակցիաները: Սուիցիդը որպես սոցիալական երևույթ, կայուն
վիճակագրական փաստ է: Սուիցիդալ մահացության հետազոտությունը շատ տարիների ընթացքում
տարբեր երկրներում և միևնույն պետության տարբեր շրջաններում ցույց է տալիս ինքնասպանության
սոցիալական տոկոսի (100 000 բնակչին ընկնող ավարտված սուիցիդների քանակը) զարգացվածության
միանման մակարդակն ունեցող երկրների համար, որոնք նման են քաղաքական, տնտեսական և սոցիալական
համակարգերով: Միևնույն ժամանակ այդ սոցիալական տոկոսը կարող է կտրուկ փոխվել ազգությունից
ազգություն, մեկ տարածաշրջանային կազմավորումից մյուսին, եթե նրանցհիմնական ոլորտների
զարգացվածության մակարդակը տարբեր է: Կարևորագույն գիտագործնական խդիր է հանդիսանում
բնակչության սուիցիդավտանգ կոնտինգենտի (սուիցիդա ռիսկի խմբերի) և սուիցիդավտանգ գոտիների
սահմանումը: Սուիցիդի հետ կապված վիճակագրական նյութի բացահայտումը և վերլուծությունը
և դրա համադրումը այլ սոցիալական փոփոխությունների հետ, կարող է ծառայել սոցիալական
պայմանների բարենպաստության, սոցիալական լարվածության և ամբողջությամբ վերցված սոցիալական
համակարգի գործարկման ցուցիչ: Դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է սուիցիդենտների ընդլայնված
սոցիալ-դեմոգրաֆիական բնորոշում (սեռ, տարիք, սոցիալական դրություն, կրոնական կողմնորոշում
և այլն): Վերջին տարիներին ինքնասպանությունների աղետալի աճը, ինչպես նաև որոշ վիճակագական
տվյալները, օրինակ այն փաստը, որ ինքնասպանությունը առավել բնորոշ է մարդու կյանքի
ճգնաժամային հատվածին (երիտասարդ և նախաթոշակառու տարիք), վկայում է այն մասին, որ
սուիցիդալ վիճակագրության ուսումնասիրությունը հանդիսանում է կարևոր գործոն երկրում
դեմոգրաֆիական իրավիճակների կառավարման և կայունացման համար: Համաշխարհային սուիցիդոլոգիայի
փորձը վկայում է, սերտ կախվածության գոյության մասին, սուիցիդների կատարման հաճախականության
և այնպիսի փոփոխությունների միջև, ինչպիսիք են տնտեսական գործոնները, օրինակ ուրբանիզացիայի
մակարդակը, արդյունաբերական և գյուղատնտեսական աշխատողների հարաբերակցությունը, միգրացիոն
հոսքերը, կոմունիկացիոն, ինֆորմացիոն հոսքերը, որոնք անցնում են մասայական տեղեկատվության
միջոցներով: Նոր սերնդի էմիգրանտների մեջ սոիցիդի քանակը ավելի բարձր է, քան տեղական
բնակիչների, որը բցատրվում է նոր պայմաններին մարդկանց հարմարվելու դժվարություններով:
Տարածքային իրավիճակները, որոնք կապված են բնակչության միգրացիայի հետ, նույնպես դասվել
են ռիսկայինների շարքը, որոնք ավելի հավանական են դարձնում սուիցիդի ռիսկը: Այդ երևույթը
հետազոտել են սուիցիդոլոգիական համառուսական կենտրոնի հետազոտություններով, պրոֆեսոր
Ա. Գ. Ամբարցումովայի և Վ. Պ. Բորոդինի գլխավորությամբ: Ռուսաստանի և ամբողջ ԱՊՀ-ի
ներկայիս իրավիճակը ՝ սուվերեն պետությունների
ազգային ինքնորոշման , նոր քաղաքական և կառավարման կառույցների առաջացումը հաճախ ունենում
է բացասական հետևանքներ, որոնք դրսևորվում են օրինակ ներքին ռազմական կոնֆլիկտներում:Հասարակությունում
սոցիալ-հոգեբանական լարվածությունը ուժեղացումը, կենսական կողմնորոշիչների և սովորական
ապրելակերպը փոխելու անհրաժեշտությունը հանգեցնում են անհատների վարքագծային ստերեոտիպների
քայքայմանը և նրա բիոսոցիալական դեզադատացիային:
Աշխատության նպատակն է ուսումնասիրել սուիցիդալ վարքագծի
առանձնահատկությունները, ինչպես նաև դեպրեսայնության և տագնապայնության ազդեցությունը
սուիցիդալ մտքերի ստեղծման վրա, ավագ դեռահասային տարիքի անձանց մոտ:
Խնդիրներն են
1.
Խնդրի ուսումնասիրության համար գրականության տեսական վերլուծության իրականացում:
2.
Ուսումնասիրել սուիցիդալ վարքագծի առանձնահատկությունները:
3.
Ծանոթանալ սուիցիդի հակված անձանց բուժման և պրոֆիլակտիկայի մեթոդներին:
4.
Բացահայտել տագնապայնության աստիճանի ազդեցությունը և դեպրեսիայի առկայությունը ավագ դեռահասների մոտ:
Հետազոտության օբյեկտը դեվիանտ վարքագիծն է, իսկ հետազոտության
առարկան սուիցիդալ վարքագիծը:
Գլուխ I
Սուիցիդալ վարքագծի
առանձնահատկությունները
1.1 Սուիցիդալ վարքագծի էությունը
Սուիցիդը
անգլերեն՝ ինքնասպանությունը, ակտ է, որը կատարվում է մարդու կողմից՝ խիստ հոգեկան
խանգարման վիճակում կամ հոգեկան հիվանդության ազդեցության տակ: Իրավիճակները, երբ մահը
պատճառվում է անձի կողմից, որը չի կարող հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար
կամ ղեկավարել դրանք, ինչպես նաև սուբյեկտի անզգուշության արդյունքում, դասվում են
ոչ թե ինքնասպանությունների, այլ դժբախտ պատահարների թվին: Մեր օրերում սուիցիդալ վարքագիծը
չի դիտվում որպես հիվանդագին վարքագիծ: Մեծամասամբ դա հոգեկան տեսակետից առողջ մարդու
վարքագիծ է: Միևնույն ժամանակ սուիցիդի վերաբերյալ տարածված է տեսակետ, որ այն ինքնաոչնչացման վարքագծի փոխակերպվող ձևերի մեջ հանդիսանում
է որպես ծայրահեղ կետ: Սուիցիդալ վարքագիծը ծառայում է որպես մարդկանց անհատական ճգնաժամի
լուծման միջոց: Էմոցիոնալ սուր վիճակի ֆոնի վրա ճգնաժամը հասնում է այնպիսի ինտենսիվության,
որ մարդը չի կարողանում գտնել առաջացած իրավիճակից ճիշտ ելք: Սովորաբար ինքնասպանությունը
դիտվում է որպես միկրոսոցիալական կանֆլիկտների պայմաններում անհատի սոցիալ-հոգեբանական
դեզադապտացիայի ֆենոմեն: Սուիցիդալ վարքագիծն ունի իր դրսևորման ներքին ու արտաքին
ձևեր:
Ներքին ձևերն են
•
Կյանքի անարժեքության մասին դատողություններ
•
Պասիվ սուիցիդալ մտքեր (կյանքից ինքնակամ զրկելու
հստակ մտադրության պայմաններում, իր մահվան մասին պատկերացումներ)
•
Սուիցիդալ մտքեր և մտադրություններ:
Արտաքին ձևերն են.
•
Սուիցիդալ դատողություններ
•
Սուիցիդալ մտքեր
•
Ավարտված սուիցիդ
Սուիցիդալ մտքերը դա
սուիցիդալության դրսևորման առավել ակտիվ ձևն է: Ինքնասպանության տենդենցը աճում է պլանի
մշակման ձևով. մտածվում են ինքնապանության
տեղը, վայրը և եղանակները:
Սուիցիդալ մտադրությունները ի
հայտ են գալիս այն ժամանակ, երբ դատողությանը միանում է կամային կոմպոնենտը՝ անմիջականորեն
արտաքին վարքագծին անցնելու վճռականությունը և պատրաստակամությունը:
Սուիցիդալ փորձը դա
կյանքից զրկվելու նպատակամղված գործողություն է, որը չի ավարտվում մահով:
Ավարտված սուիցիդը դա
մահաբեր ելքով ավարտված գործողություն է:
Սուիցիդալ
մտքերի ծագումից մինչև դրանց իրականացման փորձը ընկած ժամանակահատվածը կոչվում է նախասուիցիդ:
Դրա տևողությունը կարող է հաշվվել րոպեներով (սուր նախասուիցիդ), կամ ամիսներով (խրոնիկական
նախասուիցիդ):
Նախասուիցիդը իր մեջ պարունակում է երկու փուլ.
Նախասուիցիդը իր մեջ պարունակում է երկու փուլ.
•
Նախադիսպոզիցիոն փուլ, որը բնորոշվում է մարդու
բացառապես բարձր ակտիվությամբ («հենման կետ» փնտրելու ժամանակահատված), բայց նման ակտիվությունը
չի ուղեկցվում սուիցիդալ կատարողական գործողություններով: Իրավիճակի լավացման տարբերակների
սպառմանը զուգահեռ ամրանում է այդ անելանելիության միտքը: Սուիցիդենտը զգում է ապրելու
անտանելիությունը և շարունակաբար զգում է ապրելու ցանկության բացակայությունը, սակայն
ինքնասպանության մտքերը արգելափակվում են պաշտպանողական մեխանիզմներով և բացի այդ պահպանվում
է մարդուն օգնելու և նրան փակուղուց հանելու
հնարավորությունը:
•
Ըստ էության, սուիցիդալ ֆազան սկսվում է, եթե
սուիցիդենտը ճգնաժամից դուրս գալու ելք չի գտել, չի ստացել աջակցություն և դա շարունակվում
է ընդհուպ մինչև կյանքի վրա ձեռք բարձրացնել: Այս փուլում տեղի է ունենում դեզադապտացիայի
խորացում. մարդու մոտ ծագում են սուիցիդալ
մտքեր, իսկ ավելի ուշ նաև ինքնասպանության ձևերի մտորումներ: Այս փուլում հոգեբանի
և մանկավարժի ջանքերը ինքնասպանության կանխման համար, որպես կանոն քիչ արդյունավետ
են, անհրաժեշտ է բժիշկ-հոգեբույժի միջամտություն:
Սուիցիդալ
վարքագծի կառուցվածքն է.
•
Սոցիալ-իրավիճակային գործոններ
•
Անձնային գործոններ
•
Կոնֆլիկտ
•
Սոցիալ-հոգեբանական դեզադապտացիա
•
Արժեքային
դրվածքների վերացում (Կյանքի իմաստի
կորուստ)
•
Պրովոկացիոն գործոններ
•
Շարժառիթային նախապատրաստվածություն
•
Նախատրամադրվածության արտաքին գործոններ
•
Նախասուիցիդ
•
Սուիցիդ
Գոյություն ունեն սպասվող սուիցիդի
երեք հիմնական հատկանիշներ
•
Թաքնված ատելություն. ատելությունը ներկայացնում են այլ զգացմունքով:
Այն ուղղում են դեպի ներս և թաղում, բայց դրա առկայությունը կարելի է նկատել:
Ծանր
կորուստ., գործերի դրվածքը չի բարելավվում, ոչ մեկ չի կարող օգնել և չկա ոչ մի հույս:
•
Անօգնականության զգացումով նվաճված
•
Կյանքից հեռանալը դրա ծայրահեղ կարևորության
ուժով, ավելի լավ է հետաձգել որոշակի ժամանակով, հանգիստ մտածել ամեն ինչի մասին և
այլն:
1.2
Սուիցիդի տիպալոգիա
Սուիցիդները
բաժանվում են երեք հիմնական խմբի, իրական, ցուցադրական և քողարկված: Իրական սուիցիդը ուղղված է մեռնելու ցանկության, այն հախուռն չի
լինում, չնայած երբեմն և դրսևորվում է անսպասելի կերպով: Նման սուիցիդին միշտ նախորդում
է ճնշված տրամադրությունը, դեպրեսիվ վիճակը կամ պարզապես կյանքից հեռանալու մասին մտքեր,
ըստ որում շրջապատողները մարդու նման հոգեվիճակները չնկատել: Իրական սուիցիդի մյուս
առանձնահատակությունը հանդիսանում է կյանքի իմաստի մասին դատողությունները և ապրումները:
Ցուցադրական սուիցիդը կապված չէ մեռնելու ցանկության հետ, այլ հանդիսանում
է իր պրոբլեմների նկատմամբ ուշադրություն գրավելու, օգնության կանչելու, երկխոսություն
վարելու ձև: Դա կարող է լինել նաև յուրատեսակ շանտաժի փորձ: Այս դեպքում մահացու ելքը
կարող է հանդիսանալ պատահականությունը:
Քողարկված սուիցիդ. սուիցիդալ
վարքագծի տեսակ է, որը բուն իմաստով չի համապատասխանում դրա հատկանիշներին, բայց ունի
նույն ուղղվածությունը և արդյունքը: Դրանք գործողություններ են, որոնք ուղեկցվում են
մահաբեր ելքի բարձր հավանականությամբ: Մեծամասամբ այդ վարքագիծը ուղղված է մահվան հետ
խաղի, ռիսկի, քան թե կյանքից հեռանալուն: Նման մարդիկ ընտրում են ոչ թե կյանքից հեռանալու
բացահայտ ձևը «սեփական ցանկությամբ», այլ այսպես կոչված սուիցիդալ պայմանավորված վարքագիծ:
Դա և ավտոմեքենայով ռիսկային վարելն է, էքստրեմալ սպորտով զբաղվելը, վտանգավոր բիզնեսով
զբաղվելը, դեպքերի թեժ կետերում հայտնվելը, ուժեղ թմրանյութերի օգտագործումն է և ինքնամեկուսացումը:
Այդպիսով
սուիցիդիալ վարքագծի ախտորոշումը պետք է հիմնվի մահվան ցանկության աստիճանի ճշգրիտ
գնահատականի վրա: Օրինակ ածելիով ինքնավնասումները ուսագոտու վնասումները կարող են
դասվել.
ա)
իրական սուիցիդալ փորձերի թվին, եթե վերջնական նպատակը եղել է արյան կորստից մահը
բ)
ցուցադրական, շանտաժային ինքնասպանության փորձի շարքին, եթե նպատակն եղել է շրջապատին
ցուցադրել մեռնելու դիտավորությունը
գ)
ինքնավնասման շարքին, եթե նպատակը սահմանափակվում է ֆիզիկական ցավ զգալու ցանկությամբ
կամ արյան կորստի միջոցով, թմրանյութային արբածության վիճակի ուժեղացմամբ
դ)
դժբախտ դեպքերի, զառանցանքային դատողություններով, ինքնավնասումները նպատակ են հետապնդել
«արյան միջից դուրս թողնելու չար հոգիներին»
Չնայած
յուրաքանչյուր դեպքի ակնհայտ բացառիկությանը, ինքնասպանություններն ունեն մի շարք ընդհանուր
առանձնահատկություններ: Սուիցիդալ վարքագիծը որպես կանոն ուղեկցվում է կյանքի իրավիճակի
սթրեսածին բնույթով և առաջատար պահանջմունքների ֆրուստրացիայով: Սուիցիդենտի համար
բնորոշ է տառապանքների անտանելիությունը, իրավիճակից դուրս գալու փնտրտուքը, իրավիճակի
անհուսալիության և սեփական անօգնականության ապրումները, աուտոագրեսիան, սուիցիդի նկատմամբ
անձի ամբիվալենտ վերաբերմունքը, ընկալվող իրականության խեղաթյուրումը, խնդրի վրա կենտրոնացվածությունը,
«թունելային տեսողությունը»: Այս ամենը բերում է ընտրության սահմանափակման, ընդհուպ
մինչև փախուստը դեպի «սուիցիդ»: Ըստ որում, սուիցիդալ վարքագիծը որպես կանոն համապատասխանում
է կյանքի ընդհանուր ոճին և անհատական դրվածքներին: [4,151]
1.3
Սուիցիդալ վարքագծի տարիքային առանձնահատկությունները
Տարիքը
էականորեն ազդում է սուցիդալ վարքագծի առանձնահատկությունների վրա: Օրինակ կյանքի ճգնաժամային
ժամանակահատվածները, ինչպիսիք են պատանելությունը կամ ծերության սկիզբը, բնութագրվում
են որպես սուիցիդալ ակտիվության աճ: Մանկական հասակում սուիցիդալ վարքագիծը կրում է
սուիցիդալ իրավիճակների անհատական վարքագիծ, այսինքն այն կապված է ոչ թե մահանալու
ցանկության հետ, այլ սթրեսային իրավիճակների կամ պատժից խուսափելու ձգտման հետ: Հետազոտողների
մեծ մասը գտնում է, որ մինչև 13 տարեկան երեխաների մոտ սուիցիդալ վարքագիծը հազվադեպ
երևույթ է և միայն 14-15 տարեկան հասակից սկսած սուիցիդալ ակտիվությունը կտրուկ աճում
է և հասնում է առավելագույնի 18-19 տարեկան հասակում: Ա. Գ. Ամբրումովայի՝ սուիցիդալ վարքագծով 770 դեռահասների
և երեխաների վարքագծի հետազոտության տվյալներով ամենաերիտասարդները եղել են մինչև
7 տարեկան երեխաները:Մեծամասնությունը կազմում էին աղջիկները՝ 88%: Առավել հաճախակի
եղանակներ էին աղջիկների մոտ թունավորումը, իսկ տղաների մոտ երակների կտրելը և կախվելը:
Հեղինակների մեծ մասը գտնոմ է, որ մահվան կոնցեպցիան երեխայի մոտ մոտենում է ադեկվատության
միայն 13-14 տարեկանում, որից հետո երեխան կարող է իրապես գիտակցել մահվան ռեալ և անխուսափելի
լինելը: Փոքր երեխան ավելի շատ երևակայում է մահվան շուրջ, վատ հասկանալով տարբերությունը
ապրողների և մահացածների միջև և միայն դեռահասության տարիքի մոտ մահը սկսում է ընկալվել
որպես ռեալ երևույթ, չնայած այն ժխտվում է և թվում է որպես իր համար քիչ հավանական,
հետևաբար «սուիցիդ» տերմինը «սուիցիդալ վարքագիծը» վաղ հասակի համար քիչ կիրառելի են:
Շարժառիթները որոնցով երեխաները բացատրում են իրենց շարժառիթները, թվում են ոչ լուրջ
և հպանցիկ: Ամբողջությամբ վերցված, երեխաների համար բնորոշ են տպավորվողականությունը,
ներշնչվողականությունը, սեփական վարքի ցածր քննադատությունը, տրամադրության տատանումները,
իմպուլսիվությունը, վառ զգացողությունների և ապրումների հատկությունը: Մանկական հասակում ինքնասպանությունը ծնվում է ատելությունից,
վախից, իրեն կամ ուրիշների պատժելու ցանկությունից: Երբեմն սուիցիդալ վարքագիծը համակցվում
է այլ ամենօրյա պրոբլեմների հետ, օրինակ դասերից բացակայությունների կամ կոնֆլիկտների
հետ: Սուիցիդալ վարքագծի առաջացմանը նաև նպաստում են տագնապալի և դեպրեսիվ վիճակները:
Երեխաների մոտ դեպրեսիայի հատկանիշներ կարող են լինել տխրությունը, երեխաներին ոչ հատուկ
անզորության զգացումը, քնի և ախորժակի խանգարումը, քաշի կորուստը, անհաջողությունների
վախը, ուսման նկատմամբ նվազումը, թերարժեքության կամ մերժվածության զգացումը, չափազանց
ինքնաքննադատությունը, ինքնամփոփությունը, անհանգստությունը, ագրեսիան և ֆրուստրացիայի
նկատմամբ ցածր դիմադրողականություն: Սուիցիդալ վարքագծի քիչ այլ պատկեր է առկա դեռահաս
տարիքում: Դեռահասների մոտ ինքնասպանության փորձերը հանդիպում են առավել հաճախ քան
երեխաների մոտ, ընդ որում ամենից հաճախ նրանք հասնում են իրենց ուզածին: Դեռահասների
մոտ ավարտված սուիցիդների հաճախականությունը չի գերազանցում բոլոր սուիցիդալ գործողությունների
մեկ տոկոսը: Սուիցիդալ վարքագիծն այն տարիքում
հաճախ ունի ցուցադրական բնույթ, այդ թվում շանտաժի: Ա. Ե. Լիչկոն գտնում է, որ դեռահասների
միայն 10%-ը ունի անկեղծ ցանկություն ինքնասպան լինելու (և ինքնասպանության փորձի),
90%-ը դա օգնության կանչ է: Բ. Ն. Ալմազովը հետազոտելով իրենց դիտավորյալ ինքնավնասումներ
կատարած 14-18 տարեկան դեռահասների խումբը, պարզեց, որ նրանցից միայն 4%-ն են ինքնավնասման
պահին ունեցել սուիցիդալ բովանդակության մտքեր, իսկ մեծամասնությունը կատարվել են հասակակիցների
հետ վեճերից հետո: Ա. Ե. Լիչկոն, Ա. Ա. Ալեքսանդրովը 14-18 տարեկան դեռահասների մոտ
հետազոտություններ կատարելով հանգեցին այն եզրակացության, որ նրանցից 49%-ի մոտ է սուիցիդալ գործողությունները
կատարվել սուր աֆեկտիվ ռեակցիայի ֆոնի վրա: [13, էջ 133]
Դեռահասների
խմբում նաև որոշակիորեն աճում է հոգեկան խանգարումների, օրինակ դեպրեսիաների դերը:
«Մանկական դեպրեսիաների» հատկանիշներին են միանում տխրության և հոգնածության զգացումը,
մանրուքների վրա կենտրոնանալը, խռովության և չլսելու՝չենթարկվելու հակվածությունը,
ալկոհոլի և թմրանյութերի չարաշահումը: [5, 61]
Ամբողությամբ
վերցրած կարելի է խոսել դեռահասների սուիցիդալ վարքագծի վրա նկատելիորեն ազդող հասակակիցների
և ծնողների հետ միջանձնային հարաբերությունների մասին: 14 տարեկանից հետո սուիցիդալ
վարքագիծը դրսևորվում է պատանիների և աղջիկների մոտ մոտավորապես միատեսակ: Երիտասարդ
տարիքում սուիցիդալ վարքագիծը ոչ հաճախ կապված է ինտիմ անձնային հարաբերությունների
հետ: Օրինակ դժբախտ սիրո: Որպես խումբ երիտասարդները հակված են դեպրեսիաների: Դեպրեսիայի
աստիճանը հաճախ հանդիսանում է սուիցիդալ վտանգի լրջության ցուցանիշ: Հետազոտությունները
ցույց են տվել որ կատարված ինքնասպանությունների մեծ մասը տեղի է ունենում 40-60 տարեկանում:
Ինքնասպանությունների քանակը բարձր է տղամարդկանց
մոտ: Հասուն տարիքի տիպիկ սթրեսորներն են հանդիսանում ամուսնալուծության իրավիճակը,
հարազատի մահը, աշխատանքից ազատվելը, ֆինանսական ճգնաժամը, ընտանիքում մահը:
Ծեր
տարիքում հանդիպում ենք այնպիսի լուրջ սոցիալ-հոգեբանական պրոբլեմի հետ, ինչպիսին է
միայնակությունը, պրոֆեսիոնալ գործունեության ավարտը, հնարավորությունների կորուստը,
ընտանիքից և ընկերներից մեկուսանալը և այլն: Տարիքով անձանց մոտ դեպրեսիան դրսևորվում է հոգնածությամբ, անհուսությամբ: Անհուսությունը
դրսևորվում է մահանալու կայուն ցանկությամբ: Մի շարք դեպքերում տարեց հասակը հանդիսանում
է սուիցիդալ վարքագծին առավել հակված:
1.4 Սուիցիդի ձևավորման կոնցեպցիա
Սուիցիդալ վարքագիծը բացատրող հիմնական կոնցեպցիաները կարելի է պայմանականորեն բաժանել երեք խմբի. Սոցիոլոգիական, հոգեախտաբանական և սոցիալ-հոգեբանական: Սոցիոլոգիական մոտեցման շրջանակներում ընդգծվում է կապը սուիցիդալ վարքագծի և սոցիալական պայմանների միջև: Նման հայացքների հիմքում դրված է Է. Դյուրկգեյմի ուսմունքը «անոմիայի»՝ հասարակության արժեքա-նորմատիվային համակարգի խախտումների մասին: Դյուրկգեյմը նշում էր, որ հասարակության մեջ ինքնասպանությունների քանակը որոշվում է որպես սոցիալական կյանքի հատուկ փաստերի «կոլեկտիվ պատկերացումներով», որոնք բնորոշում են աշխարհի անհատական մոտեցումը (արժեքները, բարոյական նորմերը): Օրինակ կոլեկտիվ կապը, հասարակության համախմբվածությունը այդ իմաստով կասեցնում են ինքնասպանությունները: Երբ հասարակության համախմբվածությունը թուլանում է, ինդիվիդը հեռանում է սոցիալական կյանքից և իր անձնական նպատակները դնում է ընդհանուր շահի ձգտումից վեր, որը կարող է կյանքից հեռանալու որոշման պատճառ դառնալ: Ինքնասպանությունների վրա մասնավորապես ազդում է քաղաքական իրավիճակը, այդ թվում նաև պատերազմները: 1866թ.-ին երբ ծագեց Ավստրիայի և Իտալիայի միջև պատերազմը, երկու երկրներում ինքնասպանությունների թիվը նվազեց 14%-ով: Նույն տենդենցիան է դիտվում նաև 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Դրան հակառակ, խաղաղ ժամանակ բանակը հանդիսանում է բարենպաստ սոցիալական միջավայր ինքնասպանությունների համար՝ հավանաբար ինքնաժխտման և դեմքը կորցնելու միջավայրի ուժով: Բոլոր եվրոպական երկրների համար սահմանված է, որ զինծառայողների մոտ ինքնասպանություններին հակվածությունը ավելի ինտենսիվ է, քան նույն տարիքի քաղաքացիական անձանց մոտ: Հայտնի է, որ տնտեսական ճգնաժամերը օժտված են ինքնասպանություններին հակվածության ուժեղացման: Երկրի տնտեսական վիճակի և ինքնասպանությունների տոկոսի միջև հարաբերակցությունը հանդիսանում է ընդհանուր օրենք: Օրինակ սնանկության թվի հանկարծակի մեծացմանը սովորաբար հետևում է ինքնասպանությունների թվի աճ: Ինքնասպանության ժամանակակից հետազոտողները որպես սոցիալական երևույթ ընդգծում են հասարակության ռեգիոնալ գիտակցության զարգացման գործոնը: Հավատը, հատկապես իսլամը էականորեն նվազեցնում է սուիցիդալ վարքագծի հնարավորությունը: Հոգևոր էթիկայում ինքնասպանությունը գնահատվում է որպես ծանր մեղք, որը հավատք ունեցող անձի վարքագծի վրա դնում է բարոյական արգելք: Քրիստոնեական երկրներում այսօր նկատվում է ինքնասպանությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքի լիբերալիզացիա: Ավելի լրջորեն է քննարկվում էվթանազիայի հնարավորությունը՝ բժշկի օգնությամբ կյանքից կամավոր հեռանալը: 2002թ-ին Հոլանդիայում (մարդկության պատմության մեջ առաջին անգամ) ընդունվեց էվթանազիան կարգավորող օրենք: Էական է ընտանիքի ազդեցությունը. Այսպես. Ընտանիքի պատմության մեջ ինքնասպանությունների առկայությունը բարձրացնում է սուիցիդի ծագման ռիսկը, բացի այդ ծնողների անձնային առանձնահատկությունները, օրինակ դեպրեսայնությունը հանդիսանալ սուիցիդալ դինամիկայի գործոն: Հոգեախտաբանական մոտեցումը դիտարկում է սուիցիդը որպես հոգեկան խանգարումների սուր կամ խրոնիկ դրսևորման ձև: Ա. Ե. Լիչկոն գրում է «դեռահասների մոտ սուիցիդալ վարքագիծը հիմնականում սահմանային հոգեբուժության պրոբլեմ է, այսինքն բնավորության շեշտադրման ֆոնի վրա փսիխոպատիայի և ոչ հոգեկան ռեակտիվ իրավիճակների ուսումնասիրման ոլորտում»: Հեղինակի ուսումնասիրությունների համաձայն սուիցիդի փորձերի 5%-ն է բաժին ընկնում փսիխոզներին, այն դեպքում երբ փսիխոպատներին բաժին է ընկնում 20-30% իսկ մնացածին այսպես կոչված դեռահասային ճգնաժամերին: [4, 162] Դեպրեսիան սուբյեկտիվորեն վերապրում են որպես բնավորության ճնշվածություն, անհուսության, մեղավորության և հալածվածության վիճակ: Միջազգային դասակարգման մեջ որպես առաջատար դեպրեսիայի գնահատման սոմաիկ ախտանիշը: Կոնկրետ մարդու մոտ ոչ պակաս քան երկու շաբաթ պետք է ի հայտ գան դրա երեք և ավելի հատկանիշներ:
Սուիցիդալ վարքագիծը բացատրող հիմնական կոնցեպցիաները կարելի է պայմանականորեն բաժանել երեք խմբի. Սոցիոլոգիական, հոգեախտաբանական և սոցիալ-հոգեբանական: Սոցիոլոգիական մոտեցման շրջանակներում ընդգծվում է կապը սուիցիդալ վարքագծի և սոցիալական պայմանների միջև: Նման հայացքների հիմքում դրված է Է. Դյուրկգեյմի ուսմունքը «անոմիայի»՝ հասարակության արժեքա-նորմատիվային համակարգի խախտումների մասին: Դյուրկգեյմը նշում էր, որ հասարակության մեջ ինքնասպանությունների քանակը որոշվում է որպես սոցիալական կյանքի հատուկ փաստերի «կոլեկտիվ պատկերացումներով», որոնք բնորոշում են աշխարհի անհատական մոտեցումը (արժեքները, բարոյական նորմերը): Օրինակ կոլեկտիվ կապը, հասարակության համախմբվածությունը այդ իմաստով կասեցնում են ինքնասպանությունները: Երբ հասարակության համախմբվածությունը թուլանում է, ինդիվիդը հեռանում է սոցիալական կյանքից և իր անձնական նպատակները դնում է ընդհանուր շահի ձգտումից վեր, որը կարող է կյանքից հեռանալու որոշման պատճառ դառնալ: Ինքնասպանությունների վրա մասնավորապես ազդում է քաղաքական իրավիճակը, այդ թվում նաև պատերազմները: 1866թ.-ին երբ ծագեց Ավստրիայի և Իտալիայի միջև պատերազմը, երկու երկրներում ինքնասպանությունների թիվը նվազեց 14%-ով: Նույն տենդենցիան է դիտվում նաև 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Դրան հակառակ, խաղաղ ժամանակ բանակը հանդիսանում է բարենպաստ սոցիալական միջավայր ինքնասպանությունների համար՝ հավանաբար ինքնաժխտման և դեմքը կորցնելու միջավայրի ուժով: Բոլոր եվրոպական երկրների համար սահմանված է, որ զինծառայողների մոտ ինքնասպանություններին հակվածությունը ավելի ինտենսիվ է, քան նույն տարիքի քաղաքացիական անձանց մոտ: Հայտնի է, որ տնտեսական ճգնաժամերը օժտված են ինքնասպանություններին հակվածության ուժեղացման: Երկրի տնտեսական վիճակի և ինքնասպանությունների տոկոսի միջև հարաբերակցությունը հանդիսանում է ընդհանուր օրենք: Օրինակ սնանկության թվի հանկարծակի մեծացմանը սովորաբար հետևում է ինքնասպանությունների թվի աճ: Ինքնասպանության ժամանակակից հետազոտողները որպես սոցիալական երևույթ ընդգծում են հասարակության ռեգիոնալ գիտակցության զարգացման գործոնը: Հավատը, հատկապես իսլամը էականորեն նվազեցնում է սուիցիդալ վարքագծի հնարավորությունը: Հոգևոր էթիկայում ինքնասպանությունը գնահատվում է որպես ծանր մեղք, որը հավատք ունեցող անձի վարքագծի վրա դնում է բարոյական արգելք: Քրիստոնեական երկրներում այսօր նկատվում է ինքնասպանությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքի լիբերալիզացիա: Ավելի լրջորեն է քննարկվում էվթանազիայի հնարավորությունը՝ բժշկի օգնությամբ կյանքից կամավոր հեռանալը: 2002թ-ին Հոլանդիայում (մարդկության պատմության մեջ առաջին անգամ) ընդունվեց էվթանազիան կարգավորող օրենք: Էական է ընտանիքի ազդեցությունը. Այսպես. Ընտանիքի պատմության մեջ ինքնասպանությունների առկայությունը բարձրացնում է սուիցիդի ծագման ռիսկը, բացի այդ ծնողների անձնային առանձնահատկությունները, օրինակ դեպրեսայնությունը հանդիսանալ սուիցիդալ դինամիկայի գործոն: Հոգեախտաբանական մոտեցումը դիտարկում է սուիցիդը որպես հոգեկան խանգարումների սուր կամ խրոնիկ դրսևորման ձև: Ա. Ե. Լիչկոն գրում է «դեռահասների մոտ սուիցիդալ վարքագիծը հիմնականում սահմանային հոգեբուժության պրոբլեմ է, այսինքն բնավորության շեշտադրման ֆոնի վրա փսիխոպատիայի և ոչ հոգեկան ռեակտիվ իրավիճակների ուսումնասիրման ոլորտում»: Հեղինակի ուսումնասիրությունների համաձայն սուիցիդի փորձերի 5%-ն է բաժին ընկնում փսիխոզներին, այն դեպքում երբ փսիխոպատներին բաժին է ընկնում 20-30% իսկ մնացածին այսպես կոչված դեռահասային ճգնաժամերին: [4, 162] Դեպրեսիան սուբյեկտիվորեն վերապրում են որպես բնավորության ճնշվածություն, անհուսության, մեղավորության և հալածվածության վիճակ: Միջազգային դասակարգման մեջ որպես առաջատար դեպրեսիայի գնահատման սոմաիկ ախտանիշը: Կոնկրետ մարդու մոտ ոչ պակաս քան երկու շաբաթ պետք է ի հայտ գան դրա երեք և ավելի հատկանիշներ:
•
Սովորաբար հաճելի համարվող գործողության նկատմամբ
հետաքրքրության և բավարարվածության նվազում:
•
Դեպքերի, գործողությունների նկատմամբ արձագանքի
բացակայություն:
•
Առավոտյան արթնանալը սովորականից երկու կամ
ավել ժամ շուտ:
•
Արտաքուստ դրսևորվող հոգեբանական արգելակվածություն:
•
Ախորժակի նշանակալի անկում (աճ)
•
Քաշի նվազում
•
Էներգիայի նվազում
•
Հոգնածության աճ [11,58]
Լրացուցիչ
կարգով սոմատիկ հոգեբանական հատկանիշներ են համարվում նաև ինքնագնահատականի անկումը,
ինքնադատապարտման անհիմն զգացումը, մեղքի չափազանց և ոչ ադեկվատ զգացումը, մահվան մասին
կրկնվող մտքերը, սուիցիդալ վարքագիծը, անվճռականությունը: Մեկ այլ հաճախ հանդիպող և
մարդուն անհանգստացնող ախտանիշ է հանդիսանում դատողությունների էֆեկտիվության կամ հստակության
խախտումը, որը երբեմն այնքան ընդգծված է, որ կարող է ընկալվել որպես օրգանական դեմենցիա: Դեպրեսիվ վիճակը այդպիսով կախված է սուբյեկտիվ
վատ տրամադրությունից, ունի ընդգծված սոմատիկ դրսևորումներ, ցածր ինքնագնահատական,
մտածողության խանգարումներ: Չնայած սուիցիդալ վարքագծի և հոգեկան խանգարումների միջև
թեկուզև ոչ միանշանակ առկա կապին, հեղինակների մեծ մասը գտնում է, որ սուիցիդալ գործողություններ
կարող է կատարել ինչպես հոգեկան հիվանդություններ ունեցող անձը, այնպես էլ հոգեպես
առողջ մարդիկ: Առաջին դեպքում խոսքը պետք է
գնա պաթոլոգիաների դրսևորման մասին, որոնք պահանջում են առավելապես բժշկական միջամտություն,
երկրորդ դեպքում կարելի է խոսել պրակտիկորեն առողջ մարդու վարքագծի շեղումների մասին,
որը ի հայտ է գալիս ի պատասխան հոգեբանական տրավմա առաջացնող իրավիճակի և որը նախատեսում
է շտապ սոցիալ-հոգեբանական օգնություն:
Սոցիալ-հոգեբանական
կոնցեպցիան բացատրում է սուիցիդալ վարքագիծը սոցիալ-հոգեբանական կամ անհատական գործողություններով:
Նախ և առաջ, ինքնասպանությունները կապում են կյանքի իմաստի կորուստի հետ: Վ. Ֆրանկլը
նշում է, որ դրա հետ կապված էքզիստենցիալ տագնապը
վերապրում են որպես անհուսալիության նկատմամբ սարսափ, դատարկության և անօգնականության
զգացում, մեղքի և դատապարտման զգացողություն: Ա. Գ. Ամբրումովան և մի շարք այլ հետազոտողներ
գնահատում են սուիցիդալ վարքագիծը որպես միկրո սոցիալական կոնֆլիկտների պայմաններում
անձի սոցիալ-հոգեբանական դեզադապտացիայի հետևանք: Սոցիալ-հոգեբանական դեզադապտացիան
որպես միջավայրի և օրգանիզմի անհամապատասխանություն, կարող է դրսևորվել տարբեր աստիճաններով
և տարբեր ձևերով: Հեղինակը տարբերում է սահմանափակող (ոչ պաթոլոգիական) և տրանսֆորմացիայի
ենթարկվող (պաթոլոգիական դեզադապտացիա): Այդ ձևերից յուրաքանչյուրը կարող է լինել համընդհանուր
և մասնավոր:
Օբյեկտիվ
պատճառները և սուբյեկտիվ ապրումները կարող են չհամապատասխանել իրար: Դեզադապտացիան
միայն հնարավոր սուիցիդի պայմաններից մեկն է: Քննարկելով սոցիալ-հոգեբանական դեզադապտացիան
սուիցիդի հանգեցնող դինամիկայի մեջ, հեղինակը առանձնացնում է երկու փուլ, նախադիսպոզիցիոն
և սուիցիդալ: Նախադիսպոզիցիան (դեզադապտացիայի առկայությունը) չի ծառայում սուիցիդալ
վարքագծի ուղղակի դետերմինանտ: Դրա սուիցիդալ փուլին անցման համար վճռորոշ նշանակություն
ունի անձի կողմից վերապրած կոնֆլիկտը: Կոնֆլիկտը կարող է կրել միջանձնային կամ ներանձնային
բնույթ: Այդ և մյուս դեպքերում այն ձևավորվում է երկու կամ մի քանի տարբեր ուղղություններով
տենդենցիաներից, որոնցից մեկը հիմնականն է, այդ պահին մարդու համար հիմնական պահանջմունքն
է, իսկ մյուս տենդենցիան խոչընդոտում է դրա բավարարմանը: Կոնֆլիկտի լուծումը կախված
է այն ոլորտի նշանակությունից, որում այն կատարվում է և հարմարվողական մեխանիզմների
պահեստային համակարգերից: Կոնֆլիկտը, որը գերազանցում է անձի դեզադապտացիայի շեմը,
հանդիսանում է ճգնաժամային: Այդպիսով, նախադիսպոզիցիոն դեզադապտացիայի և ռեալ ձևերով
կոնֆլիկտային իրավիճակը փոխելու անհնարինության պայմաններում միակ ռեակցիան, որը իրենով
փոխարինում է մնացած բոլոր գործողությունները, հանդիսանում է սուիցիդը, որպես ամեն
գործունեության ինքնահեռացման ձև: Է. Շնեյդմանը առաջարկում է քննարկել սուիցիդը հոգեբանական
պահանջմունքների տեսանկյունից: Նրա տեսության համաձայն, սուիցիդալ վարքագիծը որոշում
են երկու ելակետային պահեր.հոգեկան ցավը, որը մնացած բոլորից ավելի ուժեղ է, ֆրուստրացիայի
վիճակը կամ անձի առավել էական պահանջմունքների առավել խեղաթյուրումը: [17, 287]
Ն.
Վ. Կոնանչուկը և Վ.Կ. Միագերը առանձնացրել են սուիցիդենտի համար բնորոշ երեք հիմնական
հատկանիշներ.
•
Պահանջմունքների բարձր լարվածությունը
•
Հարաբերությունների գեր կարևորության ժամանակ
էմոցիոնալ մոտիկության բարձր պահանջմունքը
•
Ցածր ֆրուստրացիոն տոլերանտությունը և կոմպենսացիայի
թույլ ունակությունը
Իմի բերելով տարբեր հեղինակների կողմից ստացված
տվյալները, կարելի է ներկայացնել սուիցիդենտի հոգեբանական ընդհանրացված կերպարը: Նրա
համար բնորոշ է ինչպես ցածր ինքնագնահատականը, այնպես էլ բարձր պահանջմունքը ինքնառեալիզացման:
Դա սենսիտիվ էմպատիկ մարդն է, ցավը տանելու ցածր ընդունակությամբ: Նա առանձնանում է
բարձր տագնապայնությամբ և վատատեսությամբ, ինքնամեղադրամ նտենդենցիայով, նեղացված մտածելակերպով:
Նաև նկատվում են կամային ջանքերի դժվարություններ և պրոբլեմների լուծումից հեռանալու
տենդենցներ: Հարկ է ընդգծել որ, բերված կերպարին ուղղակի հակադարձ է հակասոցիալական
անձի բնութագիրը: Սուիցիդալ վարքագծի բնույթի և դետերմինացիայի վրա լույս սփռող տեսությունների
վերլուծությունը հնարավորություն է տալիս եզրահանգում կատարել նման երևույթի պոլիէթիոլոգիական
բարդության մասին:
Այնուամենայնիվ կարելի է առանձնացնել անձի սուիցիդալ վարքագծի ռիսկի որոշ գործոններ.
Այնուամենայնիվ կարելի է առանձնացնել անձի սուիցիդալ վարքագծի ռիսկի որոշ գործոններ.
•
Սուիցիդի նախորդող փորձերը (տվյալ մարդու)
•
Սուիցիդի ընտանեկան պատմությունը
•
Ճգնաժամային իրավիճակը (անբուժելի հիվանդություն,
մերձավորի մահ, գործազրկություն և ֆինանսական պրոբլեմներ, ամուսնալուծություն)
•
Ընտանեկան գործոնը (ծնողների դեպրեսիվություն,
մանկական վնասվածքներ, խրոնիկական կոնֆլիկտներ, ոչ հարմոնիկ դաստիարակություն)
•
Էմոցիոնալ խանգարումներ (նախ և առաջ դեպրեսիաներ)
•
Հոգեկան հիվանդություններ (ալկոհոլիզմ, նարկոմանիա,
շիզոֆրենիա)
•
Սոցիալական մոդելավորում (ԶԼՄ-ներին ցուցադրական
սուիցիդ, գրական երկերում դրանց պատկերումը «Վերդերի էֆեկտ»)
Բացի
այդ առանձնանում են ռիսկի հետևյալ խմբերը.
•
Երիտասարդություն
•
Տարեց մարդիկ
•
Սեռական փոքրամասնություններ
•
Զինծառայողներ
•
Պատերազմի և ռազմական կոնֆլիկտների վետերաններ
•
Բժիշկներ
•
Որոշ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ
[4, 167]
1.5 Սուիցիդալ մոտիվացիան
Արտաքին
և ներքին պայմանները հեշտացնում են սուիցիդալ վարքագծի ծագումը, բայց չեն կանխատեսում
այն: Սուիցիդի «գործարկման» իրական պատճառները հանդիսանում են ներքին շարժառիթները:
Հաճախ սուիցիդալ շարժառիթն ունենում է ճգնաժամային իրավիճակին զգացմունքային արձագանքելու
ձև: Անձի վրա թափվող տիպիկ իրավիճակներից են հանդիսանում մերձավորի կորուստը, բաժանումը
կամ հեռանալը, աշխատանքի կամ առողջության կորուստը,քրեական պատասխանատվության վտանգը
նույնպես նպաստում են սուիցիդալ վարքագծի ծագմանը: Հաճախ նման ռեակցիան հետևում է խոշոր
հաջողություններին, աշխատանքում առաջխաղացումներին, նվաճումներին, ցանկալի նպատակին
հասնելուն և այլն:
Տարբեր իրավիճակներում կարող են գործել սուիցիդալ վարքագծի տարբեր շարժառիթներ.
Տարբեր իրավիճակներում կարող են գործել սուիցիդալ վարքագծի տարբեր շարժառիթներ.
•
Բողոք, վրեժ, օգնության կանչ, տառապանքներից
խուսափելը, ինքնապատժումը և այլն
Օրինակ
դեռահասի սուիցիդալ փորձերի մեջ կարելի է առանձնացնել հետևյալ դրդապատճառները: Դա կարող
է լինել դիսթրեսի ազդանշանը «նկատեք ինձ, ես շատ եմ զգում ձեր օգնության կարիքը»: Նաև
դեռահասը կարող է փորձել կառավարել ուրիշներին, օրինակ աղջիկը ընդունում է դեղահաբերի
մեծ քանակ, որպեսզի ստիպի իր ընկերոջը վերադառանալ իր մոտ: Մեկ այլ տարբերակ՝ ուրիշներին
պատժելու ձգտումը, հնարավոր է ծնողներին ասելը «դուք կփոշմանեք երբ ես մահանամ»: Խիստ
ուժեղ մեղքի, ամոթի զգացումի ռեակցիան, չափից դուրս ցավագին իրավիճակի հետ բախվելուց
խուսափելու ձգտումը, թմրանյութերի ազդեցությունը: Սրանք բոլորը մոտիվացիոն գործոնների
օրինակներ են: Սթրեսային իրավիճակները արդիականացնում են անհատական գունավորում ստացած
գեր կարևոր ապրումները, որոնք կարող են կրել ինչպես կայուն անձնային, այնպես էլ իրավիճակային
բնույթ: Ա. Գ. Ամբրումովան առանձնացրել է հասուն մարդկանց մոտ սուիցիդալ վարքագծի նկատմամբ
ոչ պաթոլոգիական ռեակցիաների 6 տիպ:
•
Էմոցիոնալ դիսբալանս (բացասական աֆեկտների առկայություն)
•
Վատատեսություն (ամեն ինչ վատ է, իրավիճակից
ելք չկա, ապագայում ոչ մի լավ բան չի սպասվում)
•
Բացասական բալանս
•
Դեմոբիլիզացիա (հրաժարում միայնության և լքվածության
զգացումից ծագող կապերից և գործունեությունից )
•
Օպոզիցիա (շրջապատողների հասցեին մեղադրանքներով
ուղղված ագրեսիվ դրվածք, որը վերաճում է աուտոագրեսիվ, հաճախ ցուցադրական իրավիճակի)
•
Դեզօրգանիզացիա (տագնապի զգացում, ընդգծված
սոմատովեգետատիվ խանգարումներ)
Հաճախ ընդգծվում է սերտ կապ սուիցիդի և սիրային
հակման միջև: Այդ դեպքում մահը կարող է ունենալ հատուկ իմաստ, սիրող անձնավորության
համար՝ հնարավորություն վերամիացման մահվանից հետո, կամ ստանալ այն սերը, որին անհույս
ձևով ձգտել է կենդանության օրոք: Կրքոտ սիրահարվածության ժամանակ սուիցիդալ վարքագիծը
հանդիսանում է փորձ վերականգնել իր նկատմամբ կորցված վերահսկողությունը, վերացնել անտանելի
լարվածությունը: Սեյրը բնութագրելով սուիցիդալ վարքագծի հետևում կանգնած զգացմունքները,
առանձնացրել է ինքնասպանության 4 հիմնական պատճառները:
•
Մեկուսացումը (զգացում, որ քեզ ոչ ոք չի հասկանում,
քեզանով ոչ ոք չի հետաքրքրվում)
•
Անօգնականությունը (զգացողություն, որ դու չես
կարող կառավարել կյանքը, ամեն ինչ քեզանից կախված չէ)
•
Անհուսություն (երբ ապագան ոչ մի լավ բան չի
կանխատեսում)
•
Սեփական աննշանության զգացողությունը (սեփական
արժանապատվության խոցելիության զգացում, ցածր ինքնագնահատական, թերարժեքության ապրումներ,
իր համար ամոթի զգացում)
Հոգեվերլուծական ավանդույթը հնարավորություն
է տալիս մոտենալ սուիցիդալ վարքագծի խորը մեխանիզմների՝ նրա անգիտակցական շարժառիթների
հասկացմանը: Վաղուց նկատված է, որ վարքագծի ներկայացվող շարժառիթները հաճախ չեն համապատասխանում
նրա իրական պատճառներին: Հոգեվերլուծական հետազոտությունները հնարավորություն են տալիս
առանձնացնել սուիցիդալության գիտակցական և անգիտակցական դետերմինանտները: Հոգեվերլուծության
մեջ ի սկզբանե ընդունված էր Կ. Աբրահամի և Զ. Ֆրեյդի հիպոթեզը, որը բացատրում է սուիցիդալ
վարքագիծը որպես օբյեկտը կորցնելու հետևանքով սեփական անձի դեմ ագրեսիայի արտահայտության
արդյունք: Ֆրեյդը իր «Տխրություն և մելանխոլիա» աշխատության մեջ բացահայտում է ինքնասպանության
դինամիկան, ԵՍ-ի այն հատվածի նկատմամբ ագրեսիայի միջոցով, որը (интроецировал) կորցված
օբյեկտը: Այդպիսով ԵՍ-ը ներքին «վատ» օբյեկտների
հախից գալիս է: Այդ տեսությունն իր մեջ պարունակում է մի կարևոր նորույթ՝ սուիցիդալ
վարքագծի դինամիկայում, մոտ մարդու առաջատար դերի ճանաչումը: Այսպես. դեպրեսիայի հակվածություն ունեցող մարդը օբյեկտի
կորստին (կորուստ, հիասթափություն, բաժանություն) սկզբում արձագանքում է ատելությամբ,
բայց օբյեկտի առավել կարևորության ուժով նա հարկադրված պաշտպանվում է աֆեկտից: Պաշտպանությունն
իրականցվում է արտաքին ապրումների նկատմամբ ապրումները կորցրած օբյեկտի կլանման երևակայության
հետ ռեգրեսիայի միջոցով: Այժմ արդեն օբյեկտը փրկված է սուբյեկտի անձի հետ նույնականացման
շնորհիվ: Այն ատելությունն որն ի սկզբանե ուղղված էր կորցված օբյեկտի դեմ, այժմ արդեն
ուղղվում է անձի դեմ: Զարգանում է ծանր դեպրեսիվ վիճակ (ըստ Ֆրեյդի՝ մելանխոլիա), որի
հետևանքն էլ դառնում է սուիցիդը: Ավելի ուշ աշխատություններում, (1920-1923թթ-ի) ինքնասպանությունը
քննարկվում է որպես մահվան նկատմամբ թշնամական վերաբերմունքի դրսևորում: Սուիցիդալ
վարքագիծը առկա է այն դեպքում, եթե ինքնաքայքայիչ իմպուլսները նշանակալի գերակշռում
են ինքնապաշտպանիչ ազդակների նկատմամբ:Որպես սպանության փոխակերպված ձև, ինքնասպանության
օգտին տեսակետի մասին են խոսում այն փաստերը, ինչպիսիք են պատերազմների ժամանակ ինքնասպանությունների
թվի նվազումը, դրանց քանակի պակասումը սպանությունների
բարձր աստիճանով առաձնացող երկրներում, օրինակ Լատինական Ամերիկայում:
Զարգացնելով այս գաղափարները, Մեննինգերը նշում է, որ յուրաքանչյուր սուիցիդալ գործողության մեջ կարելի է բացահայտել երեք տենդենց.
Զարգացնելով այս գաղափարները, Մեննինգերը նշում է, որ յուրաքանչյուր սուիցիդալ գործողության մեջ կարելի է բացահայտել երեք տենդենց.
1.
սպանելու
ցանկություն
2.
սպանված լինելու ցանկություն
3.
մեռնելու՝ մահացած լինելու ցանկություն
Երեք տենդենցները դրսևորվում են վրեժի, աուտոագրեսիայի, հեռանալու
«ժամանակավոր մահվան», ինքնապատժման շարժառիթներում: Քանի որ բացի մահվան հակվածությունից
կա նաև կյանքին հակվածություն, (որը բաղկացած է սեռական հակվածությունից և ինքնապահպանման
հակվածությունից): Քանիօ որ կա նաև կյանքի հակվածություն, հետևաբար սուիցիդալ գործողությունները
դեստրուկտիվների հետ պարունակում են նաև կոնստրուկտիվ շարժառիթներ: Այդպիսիք կարող
են լինել օգնության կանչը, փախուստը վտանգից, դադարի ցանկությունը: Այդպիսով յուրաքանչյուր
սուիցիդալ գործողության մեջ միաժամանակ դրսևորվում են հակադարձ մտադրություններ: Ագրեսիա-աուտոագրեսիա,
կոչ-փախուստ: Ռինգելը եկել էկարևոր հետևության, որ ցանկացած սուիցիդալ գործողությանը
նախորդում է երեք կոմպոնենտներից բաղկացած սիմպտոմը: Դրանք են.
1.
ագրեսիայի իրեն ուղղումը
2.
սուիցիդալ երևակայություններ
3.
վիրավորանքներից, հիասթափություններից և անհաջողություններից
առաջացած սեղմվածություն (զարգացման ռեգրեսիվ տենդենցիա, նախորդ ստադիային մասնակի
վերադարձ)
Դրա արդյունքում սահմանափակվում են զարգացման
ներքին և արտաքին հնարավորությունները, խեղաթյուրվում է միջանձնային օբյեկտիվ ընկալումը:
Հեղինակը գտնում է, որ ռեգրեսիայի հիմքում դրված է մանկույան ժամանակ ծանր ապրումներով ուղեկցված նևրոտիկ վիճակը: Սպանությունը, կամ իրեն ուղղված ագրեսիան հանդիսանում են սուիցիդալ դինամիկայի ոչ միակ տարբերակը: Հենդինը փորձ արեց ուսումնասիրել սուիցիդի տարբեր մոտիվացիաներ, երեք Եվրոպական երկրների բնակիչների մոտ: Նա նկատեց, որ կյանքի հավասար մակարդակով մոտ գտնվող երկրները՝ Դանիան, Շվեդիան, Նորվեգիան, էականորեն տարբերվում են իրարից ինքնասպանությունների մակարդակով (100000 բնակչությանը համապատասխան 22 22 և 7): Նա բացատրեց դա մշակույթների տարբերությամբ: Դանիացիները պասիվ են, բաժանության նկատմամբ զգացմունքային, հակված են խեղդել ագրեսիան և մեղավորության զգացում առաջացնել ուրիշների մոտ: Շվեդները առավել կողմնորոշված են դեպի նվաճումները, անկախությունը և իրենց ագրեսիայի նկատմամբ խիստ հսկողությունը, համեմատաբար վաղ են առանձնացնում մայրերին երեխաներից: Նորվեգացիները նույնպես խրախուսում են անկախությունը, բայց ավելի ազատ են դրսևորում էմոցիաները, քիչ են հակված հաջողություններին և անհաջողությունների ժամանակ ինքնապատժման: Ազգային բնութագրի տարբերությունները հարաբերական են սուիցիդի շարժառիթների հետ: Դանիացիների համար բնորոշ է կախվածության և կորստի հետ կապված սուիցիդը: Շվեդների համար հաջողությունների ֆորւստրացիայի մոտիվը: Նորվեգացիների համար ագրեսիվ (հակասոցիալական վարքագծից բխող) մեղավորության զգացումը: Այդ կապակցությամբ Հենդինը դիտարկում է ամենալավը լինելու զգացողությունը որպես սուիցիդալ դինամիկայի կարևորագույն գործոն: Սուիցիդալ գործողության մի ուրիշ հանգամանք է հանդիսանում ինքնագնահատականի խախտումը: Նման նարցիսական խոցելիության զարգացման համար կարող է հիմք հանդիսանալ մորից վաղ բաժանվելը (6 ամսականից սկսած) և երկրորդը վաղ տարիքում (16-24 ամսական հասակում) մոր կողմից էմոցիոնալ անհասկացվածության:
Հեղինակը գտնում է, որ ռեգրեսիայի հիմքում դրված է մանկույան ժամանակ ծանր ապրումներով ուղեկցված նևրոտիկ վիճակը: Սպանությունը, կամ իրեն ուղղված ագրեսիան հանդիսանում են սուիցիդալ դինամիկայի ոչ միակ տարբերակը: Հենդինը փորձ արեց ուսումնասիրել սուիցիդի տարբեր մոտիվացիաներ, երեք Եվրոպական երկրների բնակիչների մոտ: Նա նկատեց, որ կյանքի հավասար մակարդակով մոտ գտնվող երկրները՝ Դանիան, Շվեդիան, Նորվեգիան, էականորեն տարբերվում են իրարից ինքնասպանությունների մակարդակով (100000 բնակչությանը համապատասխան 22 22 և 7): Նա բացատրեց դա մշակույթների տարբերությամբ: Դանիացիները պասիվ են, բաժանության նկատմամբ զգացմունքային, հակված են խեղդել ագրեսիան և մեղավորության զգացում առաջացնել ուրիշների մոտ: Շվեդները առավել կողմնորոշված են դեպի նվաճումները, անկախությունը և իրենց ագրեսիայի նկատմամբ խիստ հսկողությունը, համեմատաբար վաղ են առանձնացնում մայրերին երեխաներից: Նորվեգացիները նույնպես խրախուսում են անկախությունը, բայց ավելի ազատ են դրսևորում էմոցիաները, քիչ են հակված հաջողություններին և անհաջողությունների ժամանակ ինքնապատժման: Ազգային բնութագրի տարբերությունները հարաբերական են սուիցիդի շարժառիթների հետ: Դանիացիների համար բնորոշ է կախվածության և կորստի հետ կապված սուիցիդը: Շվեդների համար հաջողությունների ֆորւստրացիայի մոտիվը: Նորվեգացիների համար ագրեսիվ (հակասոցիալական վարքագծից բխող) մեղավորության զգացումը: Այդ կապակցությամբ Հենդինը դիտարկում է ամենալավը լինելու զգացողությունը որպես սուիցիդալ դինամիկայի կարևորագույն գործոն: Սուիցիդալ գործողության մի ուրիշ հանգամանք է հանդիսանում ինքնագնահատականի խախտումը: Նման նարցիսական խոցելիության զարգացման համար կարող է հիմք հանդիսանալ մորից վաղ բաժանվելը (6 ամսականից սկսած) և երկրորդը վաղ տարիքում (16-24 ամսական հասակում) մոր կողմից էմոցիոնալ անհասկացվածության:
Դա էլ իր հերթին հանգեցնում է ամբիվալենտության,
ծնողների ագրեսիվ ստիպվածության, դեպրեսիվ աֆեկտի: Երեխայի մոտ չեն ձևավորվում ներքին
հոգեբանական կառուցվածքներ, որոնք ընդունակ կլինեին կարգավորել ինքնագնահատականը, հետևաբար
սուիցիդալ վարքագծի անգիտակցական ձևավորման մեխանիզմներից մեկն էլ կարող է լինել չափից
դուրս նարցիսական պահանջմունքը: Հայտնի է, որ նարցիսիզմը կապված է հոյակապության զգացման
և արտաքինից իր արժեքավորության հաստատումը ստանալու անհրաժեշտության հետ: Նարցիսական
դինամիկայի մյուս կողմը հանդիսանում է ամոթի, նախանձի, դատարկության և թերարժեքության
զգացումները: Օբյեկտիվորեն անհաջողությունների, կոնֆլիկտների, սթրեսների հետ կապված
ոչ բարենպաստ իրավիճակները կարող են ուժեղացնել նման աֆեկտները, մինչև դրանց անտանելիության
մակարդակը և սուիցիդալ ցակությունների դրսևորումը:
Նարցիսիզմի տեսության համաձայն, սուիցիդալ վարքագիծը հանդիսանում է նարցիսական ճգնաժամի կոմպենսացիա, ի հաշիվ նախնական ներդաշնակ վիճակի ռեգրեսիայի: Այդ մոդելը կարող է հաջողությամբ օգտագործվել նաև դեվիանտ վարքագծի մյուս ձևերի բացատրության համար: Այդպիսով հոգեվերլուծական կոնցեպցիան նպաստում է սուիցիդալ վարքագծի խորքային շարժառիթների հասկացմանը, որը իր արմատներով հասնում է մինչև անձի և նրան մերձավոր հարաբերությունների վաղ մակարդակը: Դժվար է գերագնահատել հաջորդական վարքագծում ընտանիքի նշանակությունը: Մյուս կողմից անձի սուիցիդալ վարքագիծը հանդիսանում է ծանր փորձություն շրջապատողների համար: Սուիցիդը փոխում է ամբողջ ընտանիքի կյանքը, դարձնում է նրան իր պատանդը: Սուիցիդին հակված մարդկանց էմոցիոնալ ապրումների մի մասը կարճաժամկետ է, մյուսները տևում են երկար տարիներ իսկ որոշները ամբողջ կյանք: Ընտանիքի յուրաքանչյուր անդամը դրա համար վճարում է որոշակի հոգեբանական գին: Կ. Լուկասը և Գ. Սերգենը դա անվանում են գործարք: Մերձավորի ինքնասպանությանը ի պատասխան առաջացող ոչ ցանկալի վարքագծի հետևյալ տեսակներն են նկատվում.
Նարցիսիզմի տեսության համաձայն, սուիցիդալ վարքագիծը հանդիսանում է նարցիսական ճգնաժամի կոմպենսացիա, ի հաշիվ նախնական ներդաշնակ վիճակի ռեգրեսիայի: Այդ մոդելը կարող է հաջողությամբ օգտագործվել նաև դեվիանտ վարքագծի մյուս ձևերի բացատրության համար: Այդպիսով հոգեվերլուծական կոնցեպցիան նպաստում է սուիցիդալ վարքագծի խորքային շարժառիթների հասկացմանը, որը իր արմատներով հասնում է մինչև անձի և նրան մերձավոր հարաբերությունների վաղ մակարդակը: Դժվար է գերագնահատել հաջորդական վարքագծում ընտանիքի նշանակությունը: Մյուս կողմից անձի սուիցիդալ վարքագիծը հանդիսանում է ծանր փորձություն շրջապատողների համար: Սուիցիդը փոխում է ամբողջ ընտանիքի կյանքը, դարձնում է նրան իր պատանդը: Սուիցիդին հակված մարդկանց էմոցիոնալ ապրումների մի մասը կարճաժամկետ է, մյուսները տևում են երկար տարիներ իսկ որոշները ամբողջ կյանք: Ընտանիքի յուրաքանչյուր անդամը դրա համար վճարում է որոշակի հոգեբանական գին: Կ. Լուկասը և Գ. Սերգենը դա անվանում են գործարք: Մերձավորի ինքնասպանությանը ի պատասխան առաջացող ոչ ցանկալի վարքագծի հետևյալ տեսակներն են նկատվում.
●
այն մարդկանց փնտրումը, որոնք կարող են պատասխանատու
լինել ինքնասպան եածի մահվան մեջ՝ փոխանակ ընկալել կատարվածը որպես սուիցիդենտի անձնական
կամք
●
երկար տարիներ սուգ պահելը, փոխանակ շարունակել
ապրելը
●
ինքնադատապարտման ապրումներ
●
սոմատիզացիա՝ հիվանդանալ, զգացմունքները ցույց
չտալու փոխարեն
●
ինքնասահմանափակում՝կյանքի ուրախությունների
հեռանալ
●
փախուստ դեպի աշխատանք, դեպի ինտիմ կապեր, ճանաչման
և զգացմունքների արտահայտման փոխարեն
●
վերջապես նոր սուիցիդը (դու մեռար, նշանակում
է կմեռնեմ նաև ես)
Այդպիսով
սուիցիդին հակված մարդիկ լցվում են վշտի, մեղավորության և ատելության ուժեղ զգացումներով,
որոնցից պաշտպանվելիս նրանք իրենց սկսում են պահել աուտոդեստրուկտիվ [4, 168]: Այդպիսով
սուիցիդալ վարքագիծը ունի բարդ կոմպլեքսային բնույթ. Դրսևորվում է տարբեր ձևերով (արտաքին
և ներքին), իր մեջ ներառում է երկու փուլեր (նախադիսպոզիցիոն և սուիցիդալ), ունի իր
հատկանիշները և դրսևորման ձևերը, յուրաքանչյուր տարիքի համար բնորոշ են սուիցիդի ծագման
տարբեր պատճառներ: Առանձնացնելով հոգեբանական վեր;ուծությունը կոնկրետ անձի հետ աշխատելու
համար որպես առաջատար, հոգեբանները անկասկած պետք է հաշվի առնեն նաև պրոբլեմի մյուս
կարևոր ասպեկտները, այնպիսիք ինչպիսիք են սոցիալական, իրավական, պատմական, մշակութային,
բժշկական, էթիկական:
Գլուխ II
Սուիցիդի հակում ունեցող անձանց
աշխատանքի եղանակները
2.1 Սուիցիդալ ռիսկի գնահատականը
Քանի որ սուիցիդների մեծամասնությանը
նախորդում է դեպրեսիան, ապա դեպրեսիայի ախտանշանների վաղ հայտնաբերումը և դրա դեղորայքային
և հոգեթեևապևտիկ բուժումը սուիցիդի կանխման կարևոր գործոն է: Դեպրեսիայի հտկնիշներն
են.
● Սովորաբար
դրական էմոցիաներ առաջացնող իրավիճակների նկատմամբ հետաքրքրության կամ բավարարվածությն
զգացման կորուստը
● Գովեստների
նկատմամբ ադեկվատ ռեակցիայի անընդունակություն
● Լացի
անցնող խորը տխրության զգացում
● Թերարժեքության,
անպիտանելիության զգացում, իր անձի նկատմամբ հարգանքի կորուստ
● Պագայի
նկատմամբ վատատես վերաբերմունք
● Անցյալի
նեգատիվ ընկալում
● Մահվան
կամ ինքնասպանության մասին կրկնվող մտքեր
● Ուշադրության
կամ պայծառ մտածելու ընդունակության նվազում
● Թուլություն,
խրնիկական հոգնածություն, դանդաղեցված շարժումներ և խոսք
● Ուսման
մեջ, աշխատանքում և կենցաղում արդյունավետության կամ էֆեկտիվության նվազում
● Քնի
սովորական ռեժիմի փոփոխություն, անքնություն կամ բարձր քնկոտություն
● Ախորժակի
փոփոխություն, դրան հետևող քաշի ավելացմմբ կամ կորստով
Հայտնաբերելով մարդու մոտ դեպրեսիայի
ախտանիշներ, հարազատները և հոգեբանները պետք
է ուժեղացնեն նրանց հետ անհատական աշխատանքը: Ինքնասպանության փորձի իրականացման մեծ
հավանականության հատանիշներն են.
● Ծանոթներին,
հարազատներին և սիրելիներին ուղղված նամակներում
ինքնասպան լինելու ցնկության բացահայտ արտահայտվելը
● Սուիցիդալ
գործողությունների անուղղակի ակնարկները
● Ակտիվ
նախապատրաստություն, միջոցների նպատակադրված փնտրտուք (դեղերի, թունավոր նյութերի, հեղուկների և այլնի
ձեռքբերում և պահում)
● Ինքնասպանության
օրինակների վրա կենտրոնանալը (ընդհանրապես ինքնասպանությունների մասին հաճախ խոսալը)
● Մերձավոր
շրջապատի հետ սիմվոլիկ բաժանումը, հրաժեշտը (անձնական իրերի, նկարների, այլ իրերի բաժանում)
● Վարքագծի
ստերեոտիպի փոփոխություն. շարժուն, շփվող անձանց մոտ շարժողական ակտիվության նվազում և ոչ բնորոշ ինքնամփոփություն, քիչ շարժունակ
և լռակյաց մարդկանց մոտ բորբոքված վարքագիծ և մեծ շփվողականություն
● Հաղորդակցության
շրջանակի նվազում, մենակ մնալու ձգտում [6, 188]
Մարդու սուիցիդալ ակտիվությունը կախված է մի ամբողջ շարք
գործոններից: Դրանց հաշվի առնելը ամենօրյա կենսագործունեության կազմակերպման մեջ կօգնի
այդ մարդու հետ նրա կյանքի կրիտիկական պահին գտնվել նրա կողքին և ցույց տալ անհրաժեշտ
օգնությունը: Սուիցիդալ վտանգավոր իրավիճակի առաջացման մեջ գլխավոր դերը խաղում են
կոնֆլիկտները: Առավել տարածված կոնֆլիկտներից են.
1.
Կենսագործունեության սպեցիֆիկայի և մարդկանց
սոցիալական փոխազդեցության հետ կապված կոնֆլիկտներ (ուսում, աշխատաք, շփում)
-
անհատական ադապտացիոն դժվարություններ
-
կոնկրետ խնդիրների կատարման անհաջողություններ
-
հասակակիցների հետ կոնֆլիկտներ
- նշանակալից անձանց հետ միջանձնային կոնֆլիկտներ
2.
Անհատա-ընտանեկան կոնֆլիկտներ
-անպատասխան
սեր
-սիրած
անձնավորության դավաճաություն
-ծնողների
բաժանում
-ծանր
հիվանդություն
-մերձավորների
մահ
-սեռական անկարողություն
-սեռական անկարողություն
3.
Առողջական վիճակով պայմանավորված կոնֆլիկտեր
-հոգեկան
հիվանդություններ
-խրոնիկական
սոմատիկ հիվանդություններ
-ֆիզիկական
թերություններ
4.
Հակասոցիալական վարքագծի հետ կապված կոնֆլիկտներ
-քրեական
պատասխանատվության վարք
-խայտառակության
վախ
5.
Նյութակենցաղային դժվարություններով պյմանավորված
կոնֆլիկտներ
Պետք
է հիծել որ սուիցիդալ վարքագծի ծագման հավանականությունը աճում է երեկոյան, գիշերային
և առավոտյան ժամերին, երբ մարդիկ մենակ են մտքերի, ապրումների հետ, տարիքային սուիցիդալության
գագաթնակետի ժամանակ (17-24) և ընտանիքում կամ մերձավոր շրջապատում ծանր բարոյական
պայմաններում: Պյմանների և պատճառների ուսումնասիրությունը, որի դեպքում մարդիկ կյանքին
վերջ են տալիս ինքնասպանությամբ, հնարավորություն են տալիս բացահայտել մի շարք գործոններ
որոնք ուղեկցում են այդ կարևորագույն իրադարձությանը: Դրանց թվում են ընտանեկան դաստիարակության
պայմաններ.
- Վաղ
մանկությունում հոր բացակայությունը
- Ընտանիքում
հրաբերությունների մատրիարխիալ եղանակը
- Դաստիարակվելը
այնպիսի ընտանիքում, որտեղ կան հարբեցողներ, հոգեկան հիվանդներ
- Լքվածությունը
և սոցիալական մեկուսացումը
- Դաստիարակվելը
ընտանիքում որտեղ եղել են ինքնասպանության դեպքեր և այլն
Կյանքի և գործունեության ոճը.
- Բնավորության
ընդգծվածություն
- Ալկոհոլի
և թմրամիջոցների օգտագործումը
- Անցյալում
սուիցիդալ փորձերի կատարում
- Քրեաիրավական
պատժելի արարքների կատարում
Շրջապատող անձանց հետ փոխհարաբերությունները.
- Սոցիալական
շրջապատից մեկուսացումը, սոցիալական կարգավիճակի կորուստը
- Մեծ
արժեք ունեցող սիրային հարաբերությունների կորուստը
- Ուսման,
աշխաանքի և այլնի նկատմամբ դժվար ադապտացիան
- Ֆիզիկական
արգացվածության թերություններ (կակազում և այլն)
- Երկարատև
սոմատիկ հիվանդություններ
Վերը թվարկված գործոնների իմացությունը
և հաշվի առնելը խիստ անհրաժեշտ է, քանի որ դրանք թույլ են տալիս բացահայտել սուիցիդի
բարձր ռիսկայնություն ունեցող անձանց: Անձի ուսումնասիրման առավել ճշգրիտ, բայցև առավել
դժվար մեթոդ է հանդիսանում դիտումը: Դրա էֆեկտիվությունը նշանակալիորեն աճում է, եթե
այն տարվում է սիստեմատիկ և նպատակա ուղղված: Հենց վարքագծի փոփոխություններն են թույլ
տալիս (աղետի նախանշան) ժամանակին ճանաչել սպասվող աղետը: Աղետի կանխանշանները նախ և առաջ մարդու վարքագծի
մեջ սովորական քայլերի նշանակալի փոփոխություններն են: Նախ և առաջ պետք է զգուշանալ
հետևյալ արարքներից, գանգատներից.
- Իր
արտաքին տեսքի նկատմամբ ոչ սովորական անփույթ վերաբերմունքը
- Ֆիզիկական
թուլության ուժեղացված գանգատներ
- Բնավորության
արագ փոփոխություններին հակվածություն
- Վատ
քնի կամ բարձր քնկոտության գանգատներ
- Վատ
կամ լավ ախորժակ
- Անպատճառ
նյարդայնություն
- Մշտական
հոգնածության հատկանիշներ
- Կապերից
հեռացում, ընկերներից և ընտանիքից մեկուսացում, միայնակ մարդու վերածում
- Սոցիալական
ակտիվությունից և համատեղ գործերից հրաժարում
- Արարքներում
ավելորդ ռիսկ
- Ուշադրության
խանգարում, կատարվող աշխատանքի որակի նկատմամբ թուլացումով
- Մահվան
կամ հանդերձյալ կյանքի մսին մտքերով տարվածություն
- Գրգռվաության
անսովոր բռնկումներ
- Տագնապի
անհուսալիության ուժեղացված զգացում
- Ալկոհոլի
կամ թմրամիջոցներին տրվելը կամ դրանց օգտագործելը
- Ապագայի
պլանների բցակայություն
- Կյանքից
հեռանալու մասին երկտողի կամում
Պետք է հատկապես զգոն լինել
մարդկանց հետևյալ հայտարարությունների նկատմամբ
- «ատում
եմ կյանքը»
- «առանց
ինձ բոլորին լավ կլինի»
- «ոչինչ
չեմ պասում կյանքից»
- «նրանք
կփոշմանեն այն բանի համար ինչ անում են»
- «չեմ
կարող այլևս տանել»
- «ես
բոլորի համար բեռ եմ դարձել»
- «ես
ինքնասպան կլինեմ»
- «ես
ոչ ոքի պետք չեմ»
- «դա
իմ ուժերից վեր է»
Անհրաժեշտ է իմանալ այն հիմնական
հոգեկան վիճակները, որոնք պայմանավորում են ինքնասպանությունը:
1. Սթրեսների
նկատմամբ ցածր դիմադրողականությունը, հիասթափության և անելանելիության զգացումը (իրականության
ոչ բավարար ընդունումը)
2. Իրերի
դրվածքը փոխելու անկարողության զգացումը (հույս չկա ապագայում դրական փոփոխությունների)
3. Պրոբլեմների
լուծման կոնստրուկտիվ ընդունակությունների բացակայությունը, «փակուղու» կերպար
4. Համոզվածությունը
այն բանում, որ միայն ինքնասպանությունը կլուծի բոլոր խնդիրները {18, 184]
Մարդկային կյանքի որոշակի ասպեկտները
մեծացնում են սուիցիդի փորձի հավանականությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել
որ սուիցիդի կարևոր գործոն է մարդկային անհուսալիության զգացողությունը: Այդպիսի զգացողություն
ունեցող անձինք կարող են սուիցիդը դիտել որպես
իրենց պրոբլեմի լուծման միակ եղանակը: Հոգեկան հիվանդություններով և խանգարումներով
տառապող անձինք, ինչպես նաև հոգեմեդ նյութեր չարաշահող անձինք ունեն սուիցիդի բարձր
ռիսկ: Իրականում հոգեկան հիվանդության չախտորոշվածությամբ տառապող անձինք կատարում
են բոլոր սուիցիդների 90%-ը: Սոմատիկ հիվանդությունները ևս մեծացնում են սուիցիդի հավանականությունը,
ատկապես երբ դրանք ուղեկցվում են դեպրեսիաներով: Սուիցիդ կատարած մեծահասակների
1/3-ը տառապում է մահվան պահից առաջ եղած սոմատիկ
հիվանդություններով: Սուիցիդի ռիսկի մյուս գործոնը, դա նախորդող սուիցիդալ փորձերի
առկայությունն է, ինչպես նաև բարեկամների մոտ նման դեպքերի առկայությունը: Կարևոր դեր
է խաղում անձի սոցիալական մեկուսացումը: Մարդիկ որոնք ապրում են միայնակ կամ ունեն
քիչ թվով ընկերներ, չեն ստանում էմոցիոնալ աջակցություն, որը կկանխեր անհուսալիության զգացման առաջացումը
նրա կյանքի դժվար ժամանակաընթացքում: Սուիցիդ կատարած անձանց մոտ 80%-ը նախապես իմաց
են տալիս իրենց մտադրությունների մասին այլ անձանց, չայած այդ մասին հաղորդումները
կարող են քողարկված լինել: Դա սովորաբար կատարվում է սուիցիդի մասին խոսակցությունների
ձևով, կամ մեռնելու ցանկության հաղորդագրություններով, իր իրավիճակի անհուսալիության
մասին խոքերով, նկարներում կամ գրական ստեղծագործություններում հիշատակելով: Սուիցիդի
մյուս վտանգը դա նրա անսպասելիության դրամատիկության և վարքի անբացատրելի փոփոխության
մեջ է, այսպես ասած «տերմինալ» վարքագծի մեջ, ըստ որում անձը կարգի է բերում իր գործերը,
բաժանում է իր գույքը, հաճախ հայտարարում է իր տխրության և հուսահատության մասին
[8, 105]: Մարդը որը տեսել է այդ նշանները, պետք է հարցնի ենթադրյալ սուիցիդենտին, թե ինչ է նա մտածում սուիցիդի մասին:
Եթե պատասխանը կասկած կհարուցի սուիցիդի կատարման հավանականության մեջ, պետք է ուղարկել
այդ անձնավորությանը հոգեբանի մոտ, կանխելու համար սուիցիդը և լուծելով նրա հետագա
պրոբլեմները, որոնք կարող էին հանգեցնել սուիցիդի: Սուիցիդների մեծ մասը կարող են կանխվել,
քանի որ այն իրավիճակը, որի դեպքում սուբյեկտը կարող է սուիցիդ անել, սովորաբար ժամանակավոր
են: Սուիցիդենտի ընկերներն ու բարեկամները հաճախ զարմանում են իմանալով ինքնասպանության
փորձ կատարելու մասին: Այդ զարմանքը առաջ է գալիս այն հանգամանքով, որ նրանք հաշվի
են առնում միայն այն գործոնները, որոնք (իրենց կարծիքով) պետք է որ նրա մոտ ապրելու
ցանկությունը պահպանեին: Այնպիսի արտահայտությունները, «նրա մոտ տրամադրությունը վերջին
ժամանակներում վատը չէր» կամ «ախր նա ամեն ինչ ուներ ապրելու համար» վկայում են կամ
սուիցիդենտի մերձավորների անուշադրության մասին, կամ էլ այն մասին որ վերջինս վարպետորեն
քողարկում էր իր սուիցիդալ մտքերը: Բացի այդ, այդ հավաստումները ցույց են տալիս թե
որքան տարբեր են ընկալում սուիցիդենտը և նրա մերձավորները նույն հանգամանքները: Ինչպես
ցույց են տվել որոշ սիստեմատիկ հետազոտությունների տվյալներ, ինքնասպանություն կատարելու
մասին որոշումը կարող է ուղեկցվել ներդաշնակության ժամանակաընթացքով: Նախկինում տագնապալի
անձին հանկարծ պատող հանգստությունը հանդիսանում է վտանգավոր նշան, չնայած շրջապատողները
հաճախ մեկնաբանում են այն որպես առողջանալու հատկանիշ: Այդպիսի սխալ ընկալումը բերում
է զգոնության նվազման և վերջին հաշվով հեշտացնում է սուիցիդի կատարումը: [8, 97]
Այդպիսով սուիցիդալ վարքագծի գնահատականը կայանում է մարդու
կենսագործունեության տարբեր կողմերը հաշվի առնելու մեջ: Պետք է հաշվի առնել ինքնասպանության
փորձերի բարձր հավանականության հատկանիշները, մարդու կյանքում կոնֆլիկտային իրավիճակների
առկայությունը, պետք է իմանալ հիմնական հոգեկան վիճակը, որով պայմանավորված է ինքնասպանությունը:
Միայն այդ դեպքում հնարավոր է ժամանակին հոգեբանական օգնություն ցույց տալ ինքնասպանության
փորձին հակված մարդուն:
2.2
Հոգեբանական օգնությունը սուիցիդալ վարքագծի դեպքում
Ինքնասպանությունների պրոֆիլակտիկայում
բացառիկ պատասխանատու էտապ է հանդես գալիս էմոցիոնալ մերձավոր և նշանակալի անձանց կողմից
սուիցիդենտին ցույց տրվող օգնությունը: Գոյություն ունեն սուիցիդի մասին մտածող մարդուն
հոգեբանական օգնություն ցույց տալու չորս հիմնական մեթոդներ.
1. Ժամանակին
ախտորոշումը և սուիցիդենտին համապատասխան բուժելը
2. Դեպրեսիայի
վիճակում գտնվող մարդուն ակտիվ էմոցիոնալ աջակցություն
3. Իրավիճակը
թեթևացնելու համար նրա դրական ձգտումների խրախուսելը
4. Սթրեսը
հաղթահարելու ունակության և սոցիալական ընդունակությունների ուսուցանումը
Ձգտելով առաջնային հոգեբանական օգնություն ցույց տալ մարդուն,
կարևոր է պահպանել հետևյալ կանոնները.
● Համոզված
եղեք, որ ի վիճակի եք նրան օգնել
● Փորձ
ձեռք բերեք նրանցից, ովքեր արդեն եղել են նման իրավիճակում
● Եղեք
համբերատար
● Մի
ձգտեք շոկի մեջ գցել կամ սպառնալ մարդուն, ասելով «գնա և արա այդ բանը»
● Մի
վերլուծեք նրա վարքագծային շարժառիթները, ասելով «դուք այդպես եք ձեզ զգում, քանի որ...»
● Մի
վիճեք և մի ջանացեք խելքի բերել մարդուն, ասելով «դուք չեք կարող սպանել ձեզ, քանի
որ...»
● Աշխատեք
անել ձեզանից կախվածը, բայց ձեր վրա մի վերցրեք ուրիշի կյանքի համար անհատական պատասխանատվություն:
Մարդու ճգնաժամային վիճակի
հաղթահարման մեջ գլխավորը հանդիսանում է սուիցիդենտի հետ անհատական պրոֆիլակտիկ զրույցը:
Հարկ է ուշադրություն դարձնել այն բանին, որ ցանկացած մարդու հետ զրույցում, հատկապես
նրա հետ ով պատրաստ է ինքնասպանության, կարևոր է անհրաժեշտ ուշադրություն հատկացնել
ակտիվ լսելուն: Ակտիվ ունկնդիրը դա մարդ է, որը լսում է խոսակցին ամբողջ ուշադրությամբ,
առանց դատապարտելու նրան, որը հնարավորություն է տալիս նրա զուգընկերոջը արտահայտվել
մինչև վերջ, առանց վախենալու ընդհատվա լինել: Ակտիվ ունկընդիրը ամբողջությամբ հասկանում
է իր զրուցակցի զգացմունքները և օգնում է նրան պահպանել հավատն իր նկատմամբ, նա պետք
է նպաստի այն բանին, որպեսզի զրուցակիցը համոզվի որ նրա դատողությունները մեռնելու
ցանկության մասին լսվել են և հասկացվել են: [18, 186]
Զրույցը վարելու խորհուրդներ.
● Խոսել
հանգիստ վայրում, որպեսզի խուսափեք զրույցը ընդհատված լինելու հնարավորությունից
● Ամբողջ
ուշադրությունը հատկացնել զրուցակցին, նայել ուղիղ նրա վրա, հարմար, առանց լարման տեղավորվել
նրա դիմաց, մեջտեղում առանց սեղանի
● Վերապատմել
այն ինչ պատմել է ձեզ զրուցակիցը, որպեսզի նա համոզվի որ դուք իրականում հասկացել եք լսածի էությունը և ոչինչ բաց չեք թողել
● Հնարավորություն
տալ զրուցակցին արտահայտվել առանց ընդհատելու նրան և խոսել միայն այն ժամանակ երբ կդադարի
խոսել նա
● Խոսել
առանց դատապարտելու և անկանխակալ, որը կնպաստի զրուցակցի մոտ սեփական արժանապատվության
զգացումը ուժեղացնելու, ասել միայն դրական կառուցողական արտահայտություններ
Սուիցիդենտին նախնական հոգեբանական
օգնության ցուցաբերումը.
Եթե դուք լսում եք
|
Ասեք անպայման
|
Մի ասեք
|
Ատում
եմ ուսումը, դասարանը...
|
Ի՞նչ
է կատարվում ձեր մոտ, ի՞նչ պատճառով ես դու քեզ այդպես զգում
|
Երբ
որ ես քո տարիքին էի... դու պարզապես ծույլ ես
|
Ամեն
ինչ թվում է այնպես անհույս...
|
Երբեմն
մենք բոլորս մեզ ճնշված ենք զգում, արի մտածենք թե ինչ պրոբլեմներ ունենք և դրանցից
որը պետք է լուծել առաջին հերթին
|
Ավելի
լավ է մտածիր նրանց մասին, ովքեր քեզանից ավելի վատ վիճակում են
|
Բոլորին
ավելի լավ կլինի առանց ինձ
|
Դու
մեզ համար շատ թանկ ես և ինձ անհանգստացնում է քո տրամադրությունը, ասա ինձ թե ի՞նչ
է կատարվում
|
Հիմարություն
մի ասա, արի խոսենք ինչ-որ ուրիշ բանի մասին
|
Դուք
չեք հասկանում ինձ
|
Պատմիր
ինձ թե ինչպես ես քեզ զգում, ես իրականում ուզում եմ դա իմանալ
|
Ո՞վ
կարող է մեր օրերում երիտասարդներին հասկանալ
|
Ես
սարսափելի արարք եմ կատարել...
|
Արի
նստենք և խոսենք այդ մասին
|
Ինչ
ցանես, այն էլ կհնձես
|
Իսկ
եթե իմ մոտ չստացվի՞
|
Եթե
չստացվի, ես կիմանամ որ դու ամեն հնարավոր բան արել ես
|
Եթե
չստացվի, ուրեմն դու բավարար ջանքեր չգործադրեցիր
|
Բացի այդ, զրույցը վարելիս
պետք է ղեկավարվել հետևյալ սկզբունքներով.
1. Զրույցի
տեղը ընտրելիս կարևոր է, որ կողմնակի անձինք չլինեն (ոչ ոք չպետք է ընդհատի զրույցը,
ինչքան էլ որ այն տևի)
2. Ցանկալի
է պլանավորել հանդիպումը ազատ ժամանակ, ժամանակային մեծ պոտենցիալով
3. Զրույցի
ընթացքում նպատակահարմար է չանել ոչ մի գրառումներ, չնայել ժամացույցին և առավելևս
չկատարել ինչ-որ զուգահեռ գործեր
4. Պետք
է քո ամբողջ տեսքով ցույց տաս սուիցիդենտին, որ ձեր համար ներկայումս ոչինչ ավեի կարևոր
այդ զրույցից չկա: [16, 35]
Պրոֆիլակտիկ զրույցը պետք է պարունակի իր մեջ հետևյալ փուլերը.
Նախնական էտապ – զրուցակցի հետ էմոցիոնալ, ցավակցող զուգընկերոջ
, «ապրումները կիսող» փոխհարաբերությունների սահմանում: Կարևոր է լսել սուիցիդենտին
համբերատար և ըմբռնումով, առանց քննադատության, նույնիսկ եթե դուք նրա հետ ինչ-որ հարցում համաձայն չեք,
(այսինքն պետք է մարդուն հնարավորություն տալ արտահայտվել): Արդյունքում դուք կընկալվեք
որպես վստահության արժանի մարդ:
Երկրորդ էտապ – այն իրադարձությունների հաջորդականության սահմանումը,
որոնք հանգեցրել են ճգնաժամին. անելանելիության զգացման հանելը: Իմաստ ունի կրառել
հետևալ հնարքները.
● «Իրավիճակի
բացառիկության հաղթահարումը»
● «Հաջողություներով
ոգևորումը և այլն»
Երրորդ
էտապը – ճգնաժամային իրավիճակի հաղթահարման համատեղ գործունեությունը: Այստեղ օգտագործվում
են.
● «Պլանավորումը»,
այսինքն սուիցիդենտին սպասվելիք արարքների պլանները բառացի ձևակերպելուն սուիցիդենտին
հակելը
● «Դադար
տալը», նպատակամղված լռությունը, որպեսզի նրան հնարավորություն տրվի նախաձեռնել ինչ-որ
բան
Եզրափակիչ փուլը – սուիցիդենտին ակտիվ հոգեբանական աջակցություն ցույց տալը, գործունեության պլանի վերջնական ձևակերպումը:
Նպատակահարմար է օգտագործել հետևյալ հնարքները:
Եզրափակիչ փուլը – սուիցիդենտին ակտիվ հոգեբանական աջակցություն ցույց տալը, գործունեության պլանի վերջնական ձևակերպումը:
Նպատակահարմար է օգտագործել հետևյալ հնարքները:
● Տրամաբանական
հիմնավորում, արգումենտացիա
● Վստահության
ռացիոնալ ներշնչում
Եթե
զրույցի ընթացքում մարդը ակտիվորեն արտահայտում է սուիցիդալ մտքեր, ապա նրան անհրաժեշտ
է անհապաղ և ուղեկցականով տանել կամ ուղարկել հոգեբույժի մոտ, մոտակա բուժհաստատություն:
Եթե նման հնարավորություն չկա, ապա անհրաժեշտ է սուիցիդենտին համոզել հետևյալում.
● Ծանր
հոգեբանական վիճակը ժամանակավոր երևույթ է
● Նրա
կյանքը պետք է հարզատներին, մերձավորներին, ընկերներին և կյանքից հեռանալը ծանր կորուստ
կլինի նրանց համար
● Նա
իրավունք ունի տնօրինել իր կյանքը, բայց նրանից հեռանալու հարցի լուծումը լավ է հետաձգել
մի որոշ ժամանակով
Եթե
մարդը կատարել է ինքնասպանության անհաջող փորձ, ապա կրկին փորձելու ռիսկը շատ մեծ է,
ըստ որում նրա առավել հավանականությունը առաջին երկու ամիսների ընթացքում է: {18,
178] Կյանքի իրավիճակները, որոնք որոշ մարդկանց դրդում են ինքնասպանության, որպես կանոն
իրենց մեջ չեն պարունակում ոչ մի անսովոր բան: Ինչու որոշ մարդիկ բախվելով պրոբլեմների
հետ սկսում են մտածել սուիցիդի մասին, այն դեպքում երբ մյուսները փորձում են լուծել
կամ համակերպվել անհաջող իրավիճակների հետ: Ցավոք սրտի մենք չգիտենք հստակ պատասխան
այդ հարցի, սակայն կլինիկական հետազոտությունների տվյալները հնարավորություն են տալիս
առաջ քաշել որոշ դատոություններ: Սուիցիդալ անհատները հակված են չափազանցնել պրոբլեմների
խորությունը և թափը, որի արդյունքում նույնիսկ ամենաչնչին դժվարությունները նրանց կողմից
ընկալվում են որպես անլուծելի պրոբլեմներ: Բացի այդ, այդ մարդիկ չափազանց անվստահ են
իրենց ուժերի նկատմամբ և իրենց համարում են դժվարությունների հաղթահարման հարցում անընդունակ
և վերջապես նրանք հակված են պրոյեկտել իրենց պարտության պատկերը դեպի ապագան, այսինքն
այլ կերպ ասած նրանք աշխարհի չափազանցված նեգատիվ ընկալումը դնում են իրենց սեփկան
անձի և ապագայի միջև: Մյուս առանձնահատկությունը սուիցիդենտի, կայանում է նրանում,
որ մահը նրա համար կայանքում է ընդունելի և ցանկալի միջոց դժվարություններից ազատվելու
համար («եթե ես մեռնեի, ապա այժմ չէի տանջվի այդ պրոբլեմներից»):
Միջին վիճակարական անհատը չունենալով պրոբլեմների պատրաստի լուծումներ, չնայած ցավում է դրա համար, բայց ամբողջությամբ վերցված բավարար համբերատարությամբ է վերաբերվում որոշակիության բացակայությանը «հնարավոր է ես լուծեմ այդ պրոբլեմը, հնարավոր է և ոչ»: Ավելին, նա փորձում է փորձարկել որոշ լուծումներ, այլ հարց է սուիցիդալ անհատը: Նա չափազանց վատ է տանում անորոշ իրավիճակները: Եթե նա չի կարողանում միանգամից լուծել պրոբլեմը, ապա նրա մոտ պատկերվում է ապագա անհաջողությունների և պարտությունների նպատակ և նրա գիտակցության մեջ ծագում է «միակ ելքը մահն է» գաղափարը: Այդ գաղափարով ծնված մահվան ցանկությունը կարող է հասնել ֆանտաստիկ չափերի: Նման մարդու համար սուիցիդը հանդիսանում է իր տեսակի մեջ թմրամիջոց, միակ հնարավոր և ցանկալի ձև «ազատվելու»: Հենց սուիցիդալ հակվածությունը պետք է լինի թերապիայի հիմնական թիրախը: Խոստումնալից թերապևտիկ մոտեցումներից մեկը կայանում է նրանում, որպեսզի սովորեցնենք հաճախորդին
Միջին վիճակարական անհատը չունենալով պրոբլեմների պատրաստի լուծումներ, չնայած ցավում է դրա համար, բայց ամբողջությամբ վերցված բավարար համբերատարությամբ է վերաբերվում որոշակիության բացակայությանը «հնարավոր է ես լուծեմ այդ պրոբլեմը, հնարավոր է և ոչ»: Ավելին, նա փորձում է փորձարկել որոշ լուծումներ, այլ հարց է սուիցիդալ անհատը: Նա չափազանց վատ է տանում անորոշ իրավիճակները: Եթե նա չի կարողանում միանգամից լուծել պրոբլեմը, ապա նրա մոտ պատկերվում է ապագա անհաջողությունների և պարտությունների նպատակ և նրա գիտակցության մեջ ծագում է «միակ ելքը մահն է» գաղափարը: Այդ գաղափարով ծնված մահվան ցանկությունը կարող է հասնել ֆանտաստիկ չափերի: Նման մարդու համար սուիցիդը հանդիսանում է իր տեսակի մեջ թմրամիջոց, միակ հնարավոր և ցանկալի ձև «ազատվելու»: Հենց սուիցիդալ հակվածությունը պետք է լինի թերապիայի հիմնական թիրախը: Խոստումնալից թերապևտիկ մոտեցումներից մեկը կայանում է նրանում, որպեսզի սովորեցնենք հաճախորդին
Ա) մտածել պրոբլեմները լուծելու
ուրիշ եղանակների մասին
Բ) շեղել սուիցիդալ ցանկություններից
Կլինիկական ռեպետիցիա մեթոդը նույնպես կարելի է օգտագործել սուիցիդալ հաճախորդների հետ աշխատանքում: Այդպիսի մարդը պետք է.
1. Դնի
իրեն անելանելի իրավիճակում
2. Զգա
հուսահատություն և սուիցիդալ իմպուլսներ
3. Փորձի
մշակել պրոբլեմի հնարավոր լուծումներ, չնայած սուիցիդալ ցանկությունների ճնշմանը:
Դրանից հետո սուիցիդենտին հանձնարարություն է տրվում փորձարկել այս տեխնիկան ռեալ կենսական իրավիճակներում: Նա պետք է խորասուզվի տհաճ իրավիճակի մեջ (օրինակ ամուսնու հետ առճակատման իրավիճակ), իսկ հետո փորձի գտնել ծագած պրոբլեմների լուծման ռեալիստական եղանակներ: [8, 115]
Բացի
այդ անհրաժեշտ է զարգացնել գործնական ակտիվ մարտավարության հմտություններ, որոնք կկատարելագործեն
սոցիալական աջակցության ձևերի փնտրտուքը: Ինքնասպանությունների
պրոֆիլակտիկան կայանում է ոչ թե կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու մեջ, ըստ Ի.
Ս. Կոնի կարծիքի, այլ այնպիսի հոգեբանական միջավայրի ստեղծման մեջ, որ մարդը չզգա իրեն
միայնակ, անլիարժեք և չընդունված: Այդ դեպքերում ինքնասպանության տաս փորձերից իննի
դեպքում ոչ թե ցանկությունն է հեռանալ կյանքից, այլ օգնության ճիչը (Գ. Օտտո):
Սուիցիդենտի
նման ցանկությունների մասին է խոսում այն, որ սուիցիդալ փորձերի 80%-ը կատարվում են
տանը, ցերեկային կամ երեկոյան ժամանակ, երբ ինչ-որ մեկը կարող է խառնվել: Դրանցից շատերը
բացահայտ ցուցադրական են, հասցեագրված են ինչ-որ կոնկրետ մեկին, հաճախ կարելի է նաև
խոսել սուիցիդալ շանտաժի մասին: Այնուամենայնիվ այս ամեն ինչը պահանջում է չափազանց լուրջ, անկեղծ և ուշադիր վերաբերմունք
ուսուցիչների, ծնողների և հոգեբան խորհրդատուների կողմից: Այսպիսով սուիցիդին հակված
անձանց հոգեբանական օգնությունը հանդիսանում է բազմակողմանի հստակ կազմակերպված պրոցես:
Այն պետք է ուղղված լինի այն պատճառների բացահայտմանը, որոնք բերել են մարդուն ճգնաժամի,
ուղղված լինի սուիցիդենտի հետ համատեղ գործունեության կազմակերպմանը հաղթահարելու համար ճգնաժամային իրավիճակը:
Ակտիվ հոգեբանական աջակցությունը կարող է օգնել մարդուն հաղթահարել ինքնասպանություն
կատարելու ցանկությունը:
Գլուխ
III
Հետազոտական մաս: Ինքնասպանության հակված ավագ դեռահասային
տարիքի անձանց մոտ տագնապայնության և դեպրեսիայի մակարդակի ազդեցության ուսումնասիրություն
3.1 Ընտրված մեթոդների և մեթոդիկաների հակիրճ նկարագրություն:
Մարդու մոտ ինքնասպան լինելու
միջոցով կյանքին վերջ տալու ցանկության առաջացումը կախված է մի շարք պայմաններից, այդ
թվում անձի մոտ այնպիսի հատկանիշների առկայությունից, ինչպիսիք են տագնապայնությունը
և դեպրեսիվությունը: Սուիցիդի հակելու ուղղված այդ կոմպոնենտների զդեցությունը ուսումնասիրելու
համար կատարվել են էքսպերիմենտալ հետազոտություններ:
Խնդիրը
– ինչպես է ազդում տագնապայնության և դեպրեսիվության մակարդակը ինքնասպանության հակվածության
վրա:
Հետազոտության հիպոթեզը – որքան բարձր է տագնապայնության և դեպրեսիվության
մակարդակը, այնքան շատ է արտահայտվում սուիցիդին հակվածությունը:
Հետազոտության օբյեկտը – սուիցիդալ վարքագիծը ավագ դեռահասային տարիքի անհատի
մոտ
Հետազոտության առարկան – տագնապայնության մակարդակի և դեպրեսիայի առկայության
ազդեցությունը սուիցիդի հակվածության վրա
Հետազոտության նպատակը – բացահայտել տագնապայնության և դեպրեսիայի աստիճանի
ազդեցությունը սուիցիդի հակվածություն ունեցող ավագ դեռահասային անձանց մոտ
Խնդիրներն են
1.
Ավագ դեռահասության տարիքի անձանց մոտ սուիցիդալ ռիսկի մակարդակի բացահայտումը
2.
8-12 դասարանների սովորողների մոտ տագնապայնության մակարդակի հետազոտությունը
3.
Ավագ դեռահասային տարիքի մոտ դեպրեսիայի մակարդակի հետազոտությունը
4.
Տագնապայնության
մակարդակի ազդեցությունը սովորողների
սուիցիդալ վարքագծի վրա հետազոտությունը
5.
Սովորողների սուիցիդալ վարքագծի ռիսկի աստիճանի վրա դեպրեսիայի մակարդակի ազդեցության հետազոտությունը
Հետազոտությունը կատարվել է 8-12-րդ դասարանի աշակերտների հետ:
Այս էքսպերիմենտալ հետազոտության
համար օգտագործել ենք հետևյալ մեթոդները
1.
Անկետա-հարցաթերթիկ,
որը վեր է հանել սուիցիդալ վարքագծի
ռիսկը (Տ.Ն. Ռազուվաեվայի մոդիֆիկացիա)
(Հավելված 1)
2.
Անձնային և ռեակտիվ
տագնապայնության մակարդակի գնահատականը
(Չ. Դ. Սպիլբերգեր և Յու. Լ. Խանին)
Տագնապայնության, որպես անձի հատկության հատկանիշի չափումը, հատկապես կարևոր է, քանի որ
այդ հատկանիշը շատ դեպքերում պայմանավորում
է սուբյեկտի վարքագիծը: Տագնապայնության որոշակի մակարդակը, անձի ակտիվ գործունեության
բնական և պարտադիր առանձնահատկությունն է: Յուրաքանչյուր մարդու մոտ գոյություն ունի
տագնապայնության իր օպտիմալ կամ ցանկալի մակարդակը: Դա, այսպես կոչված օգտակար տագնապայնությունն
է: Մարդու կողմից իր վիճակի գնահատականը այդ դեպքում հանդիսանում է նրա համար ինքնավերահսկողության
և ինքնադաստիարակության էական բաղադրիչ: Անձի տագնապայնության տակ հասկացվում է կայուն
անհատական բնութագիր, որը արտացոլում է տագնապի նկատմամբ սուբյեկտի նախատրամադրվածությունը
և ենթադրում է նրա մոտ սպառնացող իրավիճակները ընկալելու բավականին ընդարձակ տենդենցի
առկայություն: Որպես նախատրամադրվածություն անձնային տագնապայնությունը ակտիվանում
է որոշակի խթանների ընկալման ժամանակ, որոնք մարդու կողմից ընկալվում են մարդու կողմից
որպես ինքնահարգման և ինքնագնահատման համար վտանգավոր: Իրավիճակային և ռեակտիվ տագնապայնությունը
որպես վիճակ, բնութագրվում է սուբյեկտիվորեն վերապրվող էմոցիաներով. լարվածությամբ,
անհանգստությամբ, մտահոգվածությամբ, նյարդայնությամբ: Այդ վիճակը ծագում է որպես սթրեսային
իրավիճակի էմոցիոնալ ռեակցիա և կարող է իր ինտենսիվությամբ և ժամանակի մեջ դինամիկությամբ
լինել տարբեր: Եթե հոգեբանական թեստը արտացոլում է փորձարկվողի մոտ անձնային տագնապայնության
բարձր ցուցանիշ, ապա դա հիմք է տալիս ենթադրել նրա մոտ տագնապայնության վիճակի ի հայտ
գալու մասինմ տարբեր իրավիճակներում, հատկապես երբ դրանք վերաբերվում են նրա կոմպետենցիային
և պատվի գնահատականին: Տագնապայնության չափման մեթոդների մեծամասնությունը հնարավորություն
է տալիս գնահատել կամ անձնային, կամ տագնապայնության վիճակը, կամ առավել սպեցիֆիկ ռեակցիաները:
Միակ մեթոդը, որը հնարավորություն է տալիս դիֆերենցված չափել տագնապայնությունը և որպես
անձնային հատկություն և որպես վիճակ, հանդիսանում է Չ. Դ. Սպիլբերգերի կողմից առաջարկված մեթոդիկան:
3.
Դեպրեսիայի մակարդակի
որոշման մեթոդիկան (Վ. Ա. Ժմուրով)
Նպատակը - ծանր դեպրեսիվ վիճակի բացահայտումը (տխուր կամ մելանխոլիկ դեպրեսիա) հետազոտության
պահին:
Հրահանգ - ուշադիր կարդացեք դատողությունների յուրաքանչյուր խումբը (ընդամենը 44), ընտրեք
Ձեզ հարմար պատասխանի տարբերակ 0 - 1,2 կամ 3, տեղավոևեք ընտրված պատասխանը աջ ից դնելով
համապատասխան նշանը:
Գրականության
ցանկ
1.
Бэрон
Р., Ричардсон Д. Агрессия. — СПб., 2001.
2.
Гроф
С. Хэлифакс Д. Человек перед лицом смерти. – М., 1996.
3.
Дружинин
В.Н. Экспериментальная психология. – СПб., 2003.
4.
Змановская
Е. В. Девиантология (Психология отклоняющегося поведения). — М., 2003.
5.
Клейберг,
Ю.А. Психология девиантного поведения: Учебное пособие.- М.,2001.
6.
Клейберг
Ю.А. Социальные нормы и отклонения. – М.,1997.
7.
Куттер
П. Современный психоанализ. – СПб.,1997.
8.
Левченко,
И.Ю. Патопсихология: теория и практика. Уч. пос. - М., 2000
9.
Менделевич
В.Д. Психология девиантного поведения. Учебное пособие.
–СПб.,2005.
10. Морозов А. В. Деловая психология. Курс
лекций. – СПб., 2000
11. Потапова А.В. Нартова-Бочавер С.К. Детская
психологическая служба – М., 2001.
12. Практикум по общей, экспериментальной и прикладной
психологии: Учебное пособие/ В.Д.Балин, В.К.Гайда, В.К.Гербачевский и др.; под
общ. ред. А.А.Крылова, С.А.Маничева. – СПб.,2001.
13. Сидоренко Е.В.Методы математической обработки в
психологии. – СПб.,2006.
14. Словарь психолога-практика/ Сост. Головин С.Ю. – М.,2003.
15. Фетискин Н.П., Козлов В.В., Мануйлов Г.М.Социально –
психологическая диагностика развития личности и малых групп. – М.,2005.
16. Хачатурян С.Д. Психологические условия эффективности
функционирования “Телефонов Доверия”. – Владимир, 2000.
17. Холмс Д. Анормальная психология. — СПб., 2003.
18. Шнейдер Л.Б. Девиантное поведение детей и подростков. –
М., 2005.
Մեթոդիկաներում օգտագործված գրականության ցանկ
1. Карелин А. Большая энциклопедия
психологических тестов. - М.: Эксмо, 2007. - 416 с. (с. 32-34)
2.
Корчуганова И.П. Профессиональное развитие и поддержка
педагогов, работающих с детьми группы риска (Методическое пособие). Под науч.
Ред. профессора С.А. Лисицына, С.В. Тарасова. СПб.:
ЛОИРО. - 2006. – 172 с. (с. 85-87)
3. Методика определения
уровня депрессии (В.А.Жмуров) / Диагностика эмоционально-нравственного
развития. Ред. и сост.
И.Б.Дерманова. – СПб., 2002. С.135-139.
4. Книга практического психолога / Сост.
С.Т. Посохова, С.Л. Соловьева. - СПб.: Сова, 2008. - 671 с. (с. 132-140)
5. Сборник психологических тестов. Часть I:
Пособие / Сост. Е.Е.Миронова – Мн.: Женский институт ЭНВИЛА, 2005. – 155 с. (c.
16-18)
TAG
սուիցիդ, սուիցիդալ վարքագիծ, սպասվող ինքնասպանություն, կանխում, կանխում, տարիքային առանձնահատկություն, միտք,սուիցիդալ միտք, ինքնասպանության միտք, ռիսկային, խումբ, շարժառիթ, ընտանեկան կոնֆլիկտ, անչափահասի, ինքնավնասում, օգնություն, ինքնասպանին, դեպրեսիա, ճգնաժամ, հետազոտություն, տագնապայնություն, inqnaspanutyun, suicid, varqagic, kanxum, anchapahasneri inqnaspanutyun, depresia, chgnajam, ognutyun, riskayin xumb, risk, inqnavnasum, sharjarit
No comments:
Post a Comment